HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ

ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ ֆրանսաբնակ հայերը բողոքի ցույց կազմակերպեցին «Stop Aliev», “Stop the war”, “L'Artsakh est à nous” («Արցախը մերն է) կարգախոսներով։ Ցույցի մասնակիցները պաստառներ էին պարզել Տավուշում օրերս զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի լուսանկարով։

«Հետքի» հետ զրույցում «Նոր սերունդ»-ի ներկայացուցիչ Սաշա Վայտետն ասաց, որ բողոքի ակցիային մասնակցել է մոտ հինգ հարյուր հայ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Դիժոն, Ռեն, Նանսի։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն իր ելույթում ասաց, որ սփյուռքը Հայաստանի ու Արցախի հետ է, եւ Ադրբեջանը չի կարողանալու հաջողել իր հարձակումներում։

Լոնդոնյան միջադեպից, որտեղ բախվեցին հայ եւ ադրբեջանցի ցուցարարները, խուսափելու համար փարիզյան ակցիայի կազմակերպիչները նախապես չեն հայտարարել իրենց նախաձեռնության մասին, այլ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով են տեղեկացրել հայ համայնքին։

Քանի որ ցույցն արտոնված չէր, փարիզյան ժանդարմերիան թույլ չտվեց երկար ժամանակ շարունակել այն։

Սաշա Վայտետի խոսքով՝ Ֆրանսիայի հայկական բոլոր կազմակերպությունները միացել էին իրենց, եւ «սա, կարելի է ասել, ժողովրդական շարժում էր»։

Լուսանկարները տրամադրել է Սաշա Վայտետը , տեսանյութը՝ «Նոր սերունդ»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter