HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Լուսառատի ավագանին վերականգնել է պատմական հողերի կատեգորիան

Արարատի մարզի Լուսառատ համայնքի ավագանին հուլիսի 17-ին կայացած ավագանու հերթական նիստի ընթացքում որոշել է վերականգնել պատմական հողերի կատեգորիան։ 

Ավագանին ամիսներ շարունակ ձգձգում էր պատմական հողերի կատեգորիայի վերականգնումը՝ չնայած նրան, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատեգորիայի փոփոխումը չեղարկվել էր, քանի որ տարածքը հատուկ պահպանվող էր ու այնտեղ կային պատմական նշանակություն ունեցող կոթողներ։

Հիշեցնենք, որ «Հետքը» 2020թ. մարտի 7-ին հոդված էր հրապարակել այն մասին, որ Լուսառատ համայնքում հողի նպատակային նշանակությունը փոխվել է։ Համայնքի սեփականությունը համարվող 0.64 և 5.75 հա հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողերը փոխադրվել է բնակավայրերի հողերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության։ Որոշման մեջ մեծ նշանակություն էր ունեցել ԿԳՄՍ նախարարության դրական եզրակացությունը։

«Հետքի» հրապարակումից հետո ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել էր, որ պատմական հողերի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի։

Համայնքի ավագանին ձգձգում էր կատեգորիայի վերականգնումը, ավագանու նիստերի ընթացքում պարբերաբար խնդրում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին թույլատվություն տալ, շահագռգիռ կողմերի հետ համայնքում կազմակերպել հանրային քննարկում, ներդրողի ֆինանսական միջոցներով մեկ անգամ ևս տարածքում հետազոտություններ իրականացնել, քանի որ ըստ ավագանու անդամների՝ ներդրումային ծրագիրը համայնքի համար շահութաբեր կլիներ։

Ավագանին շահագռգռված է «Նոյան տապան» նախագծի իրականացմամբ, այդ իսկ պատճառով որոշում կայացնելիս նշել է, որ կարևորություն է տալիս համայնքում ներդրումային ծրագրերի իրականացմանը, ու հաշվառված հողամասերի նպատակային նշանակության փոփոխմանը կարող է անդրադառնալ անհրաժեշտության դեպքում նոր կազմակերպվող քննարկումների և հանրային լսումների արդյունքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter