HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԵԱՏՄ-ում բոլոր ապրանքները կմակնշվեն. ներդրվելու են մակնշման համակարգային մոտեցումներ

Ընդունվել է Եվրասիական միջգերատեսչական հանաժողովի՝ (ԵՄՀ) 2018թ փետրվարի 2-ի կարգադրությունը՝ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցով ապրանքների մակնշման և այդ համակարգի հետագա զարգացման վերաբերյալ։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պայմանավորվել են համակարգային մոտեցումներ ներդնել ապրանքների մակնշման վերաբերյալ՝ անկախ դրանց տեսակից. համակարգը գործելու է Միության ամբողջ տարածքում։ 

ԵՄՀ կարգադրության մեջ նշված է, որ Միության անդամ պետությունները պարտավոր են ծանուցագրեր ուղարկել իրենց տարածքում մակնշման ներդրման մասին ոչ ուշ, քան չմաշկնշված ապրանքների շրջանառության արգելքից 9 ամիս առաջ։ 

Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատվելու է մակնշումների հիմնական տեխնոլոգիական համակարգը, որը հետագայում կկիրառվի ապրանքային նոր խմբերը մակնշելու համար։ Սրանով, ըստ ԵՏՀ-ի, հնարավոր կլինի խուսափել ԵԱՏՄ երկների ազգային մակնշման համակարգերի տարբեր չափանիշների պատճառով ի հայտ եկող խնդիրներից, և կվերանան մակնշմամբ պայմանավորված շուկայական խոչընդոտները։

ԵՄՀ-ն կարգադրությամբ՝ առաջարկվում է նաև ուշադրություն դարձնել և անհրաժեշտության դեպքում խուսափել արտադրողների և ձեռնարկատերերի վրա վերահսկողական համակարգերի պատճառով ավելորդ ծանարբեռնվածություն դնելուց։ Այդ պատճառով Միության անդամ երկրներին առաջարկվել է պետական մակարդակով օպտիմալացնել վերահսկողական գործընթացին վերաբերող պահանջները։ 

Նշենք, որ 2020թ հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելվում է չմակնշված ծխախոտային արտադրանքի վաճառքը, որից հետո, ըստ ռուսական «Российская Газета» օրաթերթի,  շուկայում ստվերը նվազել է, և «հայտնաբերվել է» գրանցված ծավալի մեկ երրորդից ավելի ծխախոտ։

Հիշեցնենք, որ 2019թ մարտին ապրանքների մակնշման վերաբերյալ ուժի մեջ մտած համաձայնագիրը եղել է շրջանակային փաստաթուղթ, որով սահմանվել են ապրանքների որոշ խմբերի նկատմամբ ԵԱՏՄ տարածքում միասնական մակնշման ներդրման հիմնական կանոնները։

Մինչ այդ, մակնշման վերաբերյալ արդեն ընդունվել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր։ Դրանք ԵՏՀ այն որոշումներն են, որոնք սահմանում են մակնշման պահանջները մորթյա հագուստի (2015թ նոյեմբերի 23-ի N70, 2015թ. դեկտեմբերի 2-ի N 86 որոշումները, հեղ.), կոշիկների  (ԵՏՀ 2019թ. օգոստոսի 8-ի «Նույնականացման միջոցներով կոշիկների մակնշման ներդրման մասին» N 72 որոշումը, հեղ.), ինչպես նաև՝ օծանելիքի, հարդաջրի, տեսախցիկների, անիվների և նոր անվադողերի, թեթև արդյունաբերության մի շարք ապրանքների նկատմամբ (ԵՏՀ 2020թ. նոյեմբերի 18-ի N127, 128, 129 և 130 որոշումներ, հեղ.)։

 

գլխավոր լուսանկարը՝ gazeta.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter