HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում

Յունիբանկը թարմացրել է UniMobile հավելվածը՝ հեռավար սպասարկումն ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների համար։ UniMobile-ում ներդրվել են նոր գործառույթներ․ այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն գրանցվել առցանց, կատարել քարտից քարտ փոխանցումներ և մարել այլ բանկերի վարկերը։

Առցանց գրանցումը կարևոր թարմացում է, որը թույլ է տալիս UniMobile-ի նոր օգտատերերին գործարկել հավելվածն՝ առանց բանկ այցելելու։ Բավական է կատարել միայն մի քանի պարզ քայլ․

1 App Store-ից կամ Play Market-ից ներբեռնել հավելվածը,

2․ Լրացնել անձնական տվյալները,

3․ Տեղադրել անձնագրի կամ ID քարտի լուսապատճեն կամ լուսանկարը,

4․ Ավելացնել ինքնանկարը /սելֆի/՝ անձնագիրը կամ ID քարտը ձեռքում:

Բանկը կտեղեկացնի գրանցման ավարտի մասին և օգտատիրոջը հասանելի կլինեն հավելվածի բոլոր գործառույթները։

ArCa համակարգերի  բանկերի կողմից տրամադրված քարտերի համալրումը օգտատերերի կոմից ամենասպասված ու պահանջված գործառույթներից մեկն է։ Այն հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր հաճախ են այլ անհատների փոխանցումներ կատարում կամ օգտվում են տարբեր բանկերի քարտերից։

Մեկ այլ կարևոր թարմացում է ցանկացած բանկի վարկի մարման  հնարավորությունը։ Օգտատիրոջն անհրաժեշտ է UniMobile հավելվածում պարզապես լրացնել վարկային կոդը և կատարել վճարումը։

UniMobile հավելվածի հնադպ պահանջարկը գնալով աճում է՝  2020թ.-ին  օգտատերերի քանակը 2019-ի համեմատ աճել է մոտ 40%-ով։ Հավելվածի օգնությամբ բանկի հաճախորդները կարողանում են բազմազան գործողություններ կատարել, այդ թվում՝

  • իրականացնել փոխանցումներ Յունիբանկի հաշիվների միջև ,
  • փոխանցումներ կատարել այլ բանկերի հաշիվներին,
  • համալրել ավանդային հաշիվներն ու մարել վարկերը,
  • կենսաթոշակային հաշվի մնացորդին,
  • կատարել միջազգային փոխանցումներ Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգով,
  • վճարել տարբեր ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների դիմաց,
  • տեղեկանալ փոխարժեքների մասին,
  • ծանոթանալ բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների տեղադրման հասցեներին։
  • Հավելվածի օգտատերերը մշտական հասանելիություն ունեն վճարումների պատմությանը, ինչը հնարավորություն է տալիս հետևել ու վերահսկել սեփական ծախսերը։ Հաշիվներին և հեռավար ծառայությունների փաթեթին հասանելիությունը շուրջօրյա է։ Իսկ գործողությունների կրկնության հնարավությունը թույլ է տալիս էականորեն խնայել ժամանակը․ հաճախորդը կարող է կատարել կանոնավոր վճարումներ՝ մի քանի ստեղնի օգնությամբ։

Օգտվելով UniMobile-ից՝ կարելի է ընտրել հետևյալ լեզուներից որևէ մեկը․ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հարցերի դեպքում հաճախորդները կարող են դիմել հաճախորդների աջակցության ծառայություն։

Յունիբանկը կատարելագործում ու ընդլայնում է բջջային հավելվածի գործառույթները՝ նախապես մանրամասն ուսումնասիրելով հաճախորդների առաջարկություններն ու ցանկությունները։ Նման մոտեցման շնորհիվ UniMobile-ը յուրաքանչյուր թարմացման ժամանակ դառնում է ավելի հարմարավետ և թույլ է տալիս խնայել ավելի շատ ժամանակ բազմազան ֆինանսական գործողություններ կատարելու ընթացքում։

Գովազդ

Մեկնաբանություններ (1)

Игорь
Очень нравится описание буду пробовать если всё хорошо то балов можно поставить

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter