HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավորի թեկնածու, Ստեփան Միքայելյանը՝ ԲԴԽ անդամ

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի և ժողովի օրակարգում ընդգրկված մյուս հարցերին առնչվող քվեարկության արդյունքների ամփոփումը։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն առավոտյան։ Մեր հարցին ի պատասխան, Խաչատրյանն, այնուամենայիվ, հաստատեց, որ քվերակության արդյունքներով՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին, առավոտյան, ժամը 11:30-ից Մարզահամերգային համալիրում մեկնարկել էր դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում էին  Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների, ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության և այլ հարցեր։ Ժողովը տևել է շուրջ 12 ժամ, դրան ի սկզբանե ներկայացել է Հայաստանում պաշտոնավարող 233  դատավորից 180-ը։ Նրանք բոլորը մասնակցել են քվեարկության, թե ոչ, այս պահին մեզ հայտնի չէ։ Ժողովն անցկացվել է դռնփակ։

Լուսանկարում՝ ձախից՝  Երվանդ Խունդկարյանը, Ստեփան Միքայելյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter