HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Քննչական կոմիտեն չի հայտնում, թե ինչու է ձգձգվում «Օնիքսումի» գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեն չի հայտնում, թե ինչու է ձգձգվում «Օնիքսում ԱՐ ԷՅ» ընկերության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որը սկսվել է 2018 թվականի նոյեմբերից։ 

Հիշեցնենք, որ «Օնիքսում»-ին առնչվող առաջին քրեական գործը հարուցվել է 2018-ի նոյեմբերին՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում՝ Քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը)։ Վարույթն իրականացնում է քննչական կոմիտեն։ Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել էր 2020-ի տարեսկզբին այս անգամ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ 

Նշված երկու քրեական գործերը միացվել են իրար և գտնվում են քննչական կոմիտեի վարույթում, սակայն ինչպես տեսնում ենք, գործով գրեթե երկու տարի է՝ նախաքննություն է ընթանում։ Գրավոր հարցմամբ քննչական կոմիտեից փորձել էինք ճշտել, թե ինչով է պայմանավորված նախաքննության ձգձգումը, սակայն կոմիտեն այդ մասին մեզ ոչինչ չի հայտնել։

«Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ ենթադրյալ հանցավոր սխեմայի մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- նշել է կոմիտեն։

Գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունի 7 անձ, 1 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Դեռևս նախորդ տարի պարզել էինք, որ մեղադրյալը «Օնիքսում» ընկերության, այսպես կոչված, «լիդեր» Վահե Հովհաննիսյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը չհեռանալու մասին։

«Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը կարող եք ընթերցել ստորև տեղադրված հղումով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter