HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բողոքի ակցիա Ամուլսարի դիրքերում (ֆոտոպատմություն)

Երեկ Ամուլսարի դիրքերում բազմամարդ բողոքի ակցիա էր անցկացվում այն բանից հետո, երբ օգոստոսի 4-ի գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության նոր պահնորդական ծառայությունը վերամբարձ կռունկներով տեղափոխել էր Ամուլսարի 1-ին և 2-րդ դիրքերում տեղադրված տնակները եւ փոխարենը դրել ընկերությանը պատկանող նոր տնակներ։

Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու դեմ պայքարող տեղացիները և Հայաստանի այլ վայրերից միացած քաղաքացիները օրվա երկրորդ կեսին տնակների մոտ էին՝ պահանջելով հանել նոր տեղադրված տնակները։ Մինչև ուշ գիշեր տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի գործողությունների ընթացքում լարված իրավիճակ էր․ ոստիկանությունը սկզբում բերման էր ենթարկում բողոքի դուրս եկած քաղաքացիներին, այնուհետև՝ նաև «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության մի քանի աշխատակցի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter