HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեյրութում հակակառավարական ցույցերի մասնակիցները ներխուժել են ԱԳՆ շենք

Բեյրութում հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարները ներխուժել են երկրի արտաքին գործերի նախարարության շենք։ Այդ մասին հայտնել է «LBCI» հեռուստաընկերությունը։ Ցույցերի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը, իսկ քաղաքում սկսվել են բախումներ ոստիկանության հետ։

«LBCI»-ի տվյալներով՝ ցուցարարներն ԱԳՆ շենքը հայտարարել են հեղափոխության շտաբ և պարզել պաստառներ։ «Al-Jadeed» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ պաստառներից մեկի վրա գրված է. «Բեյրութ՝ քաղաք առանց զենքի»։ Բանակցությունների նպատակով արտաքին գերատեսչության շենք են մտել Լիբանանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ 

«LBCI» հեռուստաընկերությունը նաև հայտնում է, որ մի քանի ցուցարարներ էլ ներս են խուժել Էկոնոմիկայի նախարարության շենք։ «Reuters» գործակալության տվյալներով էլ՝ Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել է մոտ 7 հազար մարդ։ Մասնակիցներից ոմանք փորձել են ճեղքել արգելապատնեշը և մտնել Լիբանանի խորհրդարանի շենք։ Ցուցարարները իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ նետել են քարեր։ Բացի այդ, գրանցվել են միտումնավոր հրկիզման մի քանի դեպքեր։ Արդյունքում, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Բախման վայր են ժամանել շտապ օգնության մեքենաները։

Լիբանանի Կարմիր խաչի տվյալներով՝ անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան 100 մարդ։ Նրանցից 22-ը տեղափոխվել են Բեյրութի հիվանդանոցներ, ևս 87-ը տեղում ստացել է բուժօգնություն։ 

Բեյրութի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։ Պայթել էր 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը վեց տարի առաջ առգրավվել էր նավից և պահվում էր նավահանգստի պահեստներից մեկում։ Պայթյունի արդյունքում քաղաքի մի մասը ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է։ Տեղական իշխանությունները հայտնել են վարչական շենքերի կեսի փլուզման մասին։ 

Մահացել է ավելի քան 150 մարդ, տուժել ևս 5000-ը։ Մի քանի տասնյակ մարդ շարունակում է մնալ անհետ կորած։

Լիբանանում հասցված վնասը գնահատում են առնվազն 15 միլիարդ դոլար։ Իշխանությունները նաև հայտարարել են հումանիտար աղետի և պարենի հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Պայթյունի արդյունքում վնասվել են հացահատկի հիմնական պահուստները, որոնք այլևս կիրառելի չեն։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստացել է պատժել աղետի բոլոր մեղավորներին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող հետաքննության արդյունքում ձերբակալվել է 16 մարդ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter