HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետական պարտքը հուլիսին 2.8%-ով աճել է

Ներքին  պարտքի առաջանցիկ աճը մեծացնում է համախառն պետական պարտքը։

Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, մեկ ամսում՝ հուլիսի ընթացքում, պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։

Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։

Երկու դեպքում էլ պարտքի աճը պայմանավորված է մեծամասամբ ներքին պարտքի աճով։

Հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6.055 մլրդ դոլար՝ նշված ամսվա ընթացքում աճելով մոտ 74 մլն դոլարով կամ 1.2%-ով։ Տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքն աճել է մոտ 271 մլն դոլարով կամ 4.7%-ով։ Նշենք, որ հուլիսի վերջի դրությամբ արտաքին պարտքից մոտ 479 մլն դոլարը Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) պարտքն է, մնացածը՝ կառավարության պարտքը։

Հայաստանի ներիքն պարտքը հուլիսի վերջի դրությամբ 1.884 մլրդ դոլար է։ Մեկ ամսում այն ավելացել է միանգամից 8.5%-ով կամ 147 մլն դոլարով։ Իսկ տարեկսզբի համեմատ ներքին պարտն աճել է մոտ 348 մլն դոլարով կամ 22.6%-ով։

Ներքին պարտքի գերակշիռ մասը ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են։ Դրանց աճով էլ պայմանավորված է ներքին պարտքի աճը, որն էլ իր հերթին ազդում է համախառն պետական պարտքի ցուցանիշի վրա։ 

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.324 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ պետական պարտքի ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով:

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter