HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկում մեկնարկել է «Նոր Բելառուսի երթը». մասնակցում է ավելի քան 100 000 մարդ

Մինսկի բողոքի երթի մասնակիցները զբաղեցրել են քաղաքի կենտրոնական՝ Անկախության հրապարակի ողջ տարածքը։ «Onliner.by»-ը գրում է, որ ցուցարարների մի մասն էլ զբաղեցրել է հրապարակ տանող փողոցները։

«Euroradio»-ն գրում է, որ բողոքի երթի մասնակիցների թիվը հասնում է գրեթե 100 000-ի։ Իսկ «Tut.by»-ի հաշվարկներով թիվն արդեն իսկ գերազանցում 100 000-ը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Մինսկում ընթանում է «Նոր Բելառուսի երթ» ակցիան։ Երթի մասնակիցները նախատեսում էին հավաքվել Անկախության հրապարակում և անցնել համանուն պողոտայով։

Զուգահեռաբար «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձանի մոտ ոստիկանության ուժերն անց են կացրել փշալարեր։

Հուշարձանի մոտ պարեկություն են անում զինծառայողները։ Ավելի վաղ, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ բանակը ցուցարարներից կպաշտպանի Հայրենական մեզ պատերազմի զոհերի հուշարձանները։

Մինսկի կենտրոնում ֆիքսվել են նաև ոստիկական ուժերի, ջրցան մեքենաների և զրահամեքենաների կենտրոնացում։

Ինչպես գրում է «Наша нива»-ն, տեխնիկան կանգնած է Անկախության հրապարակից ոչ շատ հեռու, որտեղից պետք է մեկնարկի «Նոր Բելառուսի երթը»։ Պարբերականի տվյալներով՝ մուտքը դեպի հրապարակ դեռևս փակ չէ, սակայն փակվել են մետրոյի մոտակա կայարանները։

Բելառուսական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ երթը սկսվել է տեղի ժամանակով 16:00-ին՝ նախապես պլանավորված 14:00-ի փոխարեն։

Արդեն 14-րդ օրն է Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։ Ըստ Բելառուսի ԿԸՀ տվյալների՝ ձայների 80 %-ով հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը արդեն 26 տարի է, ինչ ղեկավարում է Բելառուսը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ առաջին օրերին ձերբակալվել է գրեթե 7000 մարդ։ Ընտրություններից անմիջապես հետո Բելառուսում փաստացի ժամանակավորապես արգելափակվել է համացանցը, ուժայինները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ լսվում են, թե ինչպես են մեկուսարաններում դաժանորեն ծեծում բերման ենթարկված ցուցարարներին։ Լուկաշենկոն պնդում է, որ բողոքի ցույցերը կազմակերպվում են արտասահմանից։ Նա մի քանի անգամ հայտարարել է, որ նոր ընտրություններ կլինեն միայն այն դեպքում, եթե իրեն սպանեն։

Լուսանկարը՝ Sergei GAPON / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter