Ռայնիսի փողոցում փրկարարները փլատակների տակից դի են դուրս բերել
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում օգոստոսի 26-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունից հետո փլուզում էր տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փրկարարները դուրս էին բերել երկու քաղաքացու, որոնցից մեկի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուսինը՝ ծայրահեղ ծանր:
Տարհանվել էր երկու տասնյակ քաղաքացի:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել