HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունգարիան կորոնավիրուսի պատճառով փակում է սահմանները

Հունգարիայի իշխանությունները փակում են երկրի սահմանները, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։ «Սեպտեմբերի 1-ից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հունգարիա չի թույլատրվի»,- օգոստոսի 28-ին հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։ Նախատեսվում է, որ որոշումը կգործի մեկ ամիս։ 

Այսպիսով, Հունգարիան Եվրամիության անդամ առաջին երկիրն է, որը կրկին փակում է իր սահմաններն այն բանից հետո, երբ հունիսին Շենգեն գոտու երկրները որոշակիորեն մեղմացրեցին սահմանափակումները։ Ավելի վաղ, մեկ ամսով սահմանները փակել էր Ուկրաինան։ Համաձայն նոր կանոնների՝ Հունգարիայի քաղաքացիները կկարողանան անարգել մուտք գործել Հունգարիա, եթե սահմանին ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ, հակառակ դեպքում ստիպված կլինեն անցնել երկշաբաթյա պարտադիր կարանտին։ 

Հունգարիան համեմատաբար հաջողությամբ կարողացել է դիմադրել համավարակին։ Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 5 511 դեպք, մահացել է 614-ը։ Այդուհանդերձ, վերջին օրերին էապես ավելացել է վարակման նոր դեպքերի թիվը, իսկ վարակակիրների մեծ մասը եկել են արտասահմանից։

Զուգահեռաբար միջազգային հանրությունը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։ Համավարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուս է հայտնաբերվել մոտ 25 միլիոն մարդու մոտ։ COVID-19-ի հետևանքներից մահացել է ավելի քան 840 000 մարդ, ապաքինվել՝ շուրջ 17 միլիոնը։

Լուսանկարը՝ EPA-EFE/ATTILA BALAZS HUNGARY OUT

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter