HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկացի գիտնականները հաստատել են Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի կրկնավարակման առաջին դեպքը

ԱՄՆ Նևադա նահանգի Ռինո քաղաքի 25-ամյա բնակիչը դարձել է առաջին ամերիկացին, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսի կրկնավարակումը։ Այդ մասին նշվում է Նևադայի գիտնականների հրապարակած հոդվածում։

Ապրիլի 18-ին քաղաքացիներից մեկի մոտ, որի անունը չի նշվում, առաջին անգամ ախտորոշվել է կորոնավիրուս։ Ապրիլի 27-ին նրա ախտանիշներն անհետացել են։ Մայիսի 9-ին և 25-ին իրականացված թեստավորման արդյունքները եղել են բացասական։ Սակայն մայիսի 28-ին պացիենտը նորից հիվանդացել է, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության ընթացքը եղել է ավելի ծանր։ Վիրուսի գենոմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրորդ վարակումը տարբերվում է առաջինից։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ կորոնավիրուսի կրկնավարակումը հազվադեպ հանդիպող երևույթ է։ Նևադայի բնակչի կրկնավարակումը դարձել է ԱՄՆ-ում կրկնավարակման առաջին պաշտոնական դեպքն այն պարագայում, երբ կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն այդ երկրում գրեթե հասել է 6 միլիոնի։

Սա կրկնավարակման չորրորդ պաշտոնական դեպքն է։ Առաջին գրանցել էին Հոնկոնգի գիտնականները, մյուս երկուսը հաստատվել էր Նիդերլանդներում և Բելգիայում։

Լուսանկարը՝ Mikala Compton / Herald-Zeitung via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter