HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեռլինի ոստիկանությունը դադարեցրել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքի ակցիան

Օգոստոսի 30-ին Բեռլինի կենտրոնում՝ Մեծ Աստղի հրապարակում գտնվող Հաղթանակի սյան մոտ կրկին հավաքվել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ հանդես եկող քաղաքացիները։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Գործի են դրվել Բեռլինի ոստիկանության ուժերը։

Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ ցուցարարների թիվը հասել է 2000-ի։ Ոստիկանությունը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ հրապարակում հավաքվածները խախտել են սոցիալական հեռավորության կանոնները և եղել են առանց պաշտպանիչ դիմակների։ Բացի այդ, ակցիան համաձայնեցված չի եղել Բեռլինի քաղաքային իշխանությունների հետ։ Ոստիկանությունը նշում է, որ ոստիկանները հավաքվածներին մի քանի անգամ խնդրել են լքել տարածքը։ Մի քանի մարդ բերման է ենթարկվել։

Օգոստոսի 30-ին Հաղթանակի սյան մոտ է եղել նաև Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը, որը նախօրեին հանդես էր եկել հակակորոնավիրուսային ցույցի ժամանակ։ Այդ օրը տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 18 000 մարդ։

Հիշեցնենք, որ Բեռլինի քաղաքային իշխանություններն արգելել էին բողոքի ակցիայի անցկացումը, սակայն դատարանը, բողոքի ցույցի նախօրեին, չեղարկել էր արգելքը։ Որոշ ցուցարարներ բախվել էին ոստիկանության հետ, իսկ ոմանք էլ փորձել էին գրոհել Ռեյխստագի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, բերման էր ենթարկվել 300 մարդ այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր և շշեր էին նետել ոստիկանների ուղղությամբ։

Լուսանկարը՝ «dpa» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter