HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9 երեխաներով ընտանիքը բնակարան նվեր ստացավ «Հետքի» հոդվածից հետո

Շվեյցարահայ բարերարը տուն է գնել գյումրեցի ընտանիքի համար, որտեղ 9 անչափահաս է մեծանում։

Երեկ «Հետքը» գրել էր Աիդա Գասպարյանի մեծ ընտանիքի մասին, որը վարձով է ապրում Գյումրիում։ Ընտանիքի մեծ երազանքը սեփական տուն ունենալն էր։ Մեր հոդվածին արձագանքած բարերարը Գյումրու նորակառույց շենքերից մեկում 3-սենյականոց բնակարան է գնել Աիդայի ընտանիքի համար, որի մասին բարերարի ընկերը ընտանիքին տեղեկացրել է երեկ երեկոյան։ 

Մենք հեռախոսով զրուցեցինք Աիդայի ամուսնու՝ Սեւակի հետ, ով հայտնեց, որ մոտ 10 օրից կտեղափոխվեն նոր տուն, որտեղ վերանորոգման աշխատանքներ պիտի կատարվեն։ Սեւակի փոխանցմամբ՝ բարերարը նաեւ պատրաստակամություն է հայտնել կնքել երեխաներին։ Ընդ որում՝ շուտով ընտանիքի կրտսեր անդամը՝ Նարեկը, կդառնա 3 տարեկան։ Նվերը ստացվեց։ 

Մեկնաբանություններ (3)

Yerevan2800
Շնորհավորում եմ, շատ լավ է, ի դեպ գրվել էր որ հեռուստացույցի կարիք ունեն, եթե կցանկանան կարող եմ տալ անհատույց,կից սարքը թող իրենք միացնեն, չենք օգտագործում, սարքին է, տանելու խնդիր կա միայն Երևանից, ձեր միջոցով թող կապնվեն, գրեք մեյլիս,
Քրիստինե
Շնորհավորում եմ ուրախ ու անհոգ մեծանան։. Երանի մի բարերար ինձ հանդիպեր. Ու իմ ընտանիքին օգներ։ 17 տարի է ինչ վարձով ենք ապրում ես ամուսինս և մեր չորս բալիկները ու տուն չունենք չնայած որ ամուսինս ել 20 տարվա պայմանագրաին զինծառայող է ԼՂՀ -յում. ?Աստված օրհնի բարերարներին. Ու մեկին ել մեզ ուղարկի. Հու՛սով սպասում ենք??
Կարինէ Մինասեան Թաշճեան
Չեմ ճանաչում ոչ ընտանիքը, ոչ էլ` բարերարին։ Սակայն որպես հայուհի, իսկ ավելի ճիշտ` որպես մարդ, ինքս էլ շնորհակալ եմ բարերարին, նրա զուտ մարդասիրական արարքի համար։ Թող Աստված առատորեն վարձատրի բարերարին, իսկ նվերը ստացած ընտանիքն էլ թող հանգիստ վայելի Աստծո տված բոլոր օրերը սեփական հարկի տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter