HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Երկարացվել է ազգային GMP վկայագրերի փոխադարձ ճանաչման ժամանակահատվածը

Ընդլայնվել են 2016թ նոյեմբերի 3-ին ընդունված՝ «Դեղերի արտադրության ստուգման արդյունքների ճանաչման մասին» № 93 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման դրույթները։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս արտադրված այն դեղերի փոխադարձ ճանաչմանը, որոնք ունեն ԵԱՏՄ անդամ որևէ երկրի ազգային GMP` ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն) հավաստագիր։

 Պատշաճ արտադրական գործունեությունը (GMP / ՊԱԳ) կանոնների ամբողջություն է, որը սահմանում է բժշկության կամ անասնաբուժության մեջ կիրառվող դեղամիջոցների արտադրության և որակի վերահսկման կազմակերպման պահանջները:

Ազգային GMP վկայագրերը փոխադարձ ճանաչելի կլինեն 
2021-2025թթ ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Նույն ժամանակահատվածում փոխադարձ ընդունելի է դառնալու նաև ԵԱՏՄ GMP վկայագրերի՝ գրանցման դոսյեներում փոփոխություններ կատարելը և ԵԱՏՄ-ում արտադրվող դեղերի ազգային գրանցման վկայականների երկարացումը։

Մինչև 2021թ ընդունվելու է նաև ԵԱՏՄ միասնական դեղագիրքը, որը ստեղծվել է՝ հաշվի առնելով նաև միության անդամ երկների ազգային դեղագրքերը։ Ըստ դեղագրքի՝ դեղարտադրության բոլոր փուլերը՝ սկսած մշակումից, արտադրությունից, դեղագործական արտադրանքների կլինիկական և նախակլինիկական փորձարկումներից, իրականացվում էին ԵՏՀ ընդունած որոշումներին համապատասխան: 

Այս փոփոխությունները, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան 2021թ հունվարի 1-ից բացառել վերահսկող մարմնինների կողմից կրկնակի փորձաքննությունների և ստուգումների անցկացման պահանջը։

Փոփոխությունների գլխավոր նպատակը ծախսերի կրճատնումն է թե’ վերահսկողների և թե' դեղարտադրողների համար։ Բացի այդ, դրանց շնորհիվ երրորդ երկներում արտադրված դեղերը կդառնան ավելի հասանելի, և ներկրման կամ իրացման փուլում արհեստական պատնեշներ չեն ստեղծվի։

Նշենք, որ վերջերս արդեն հաստատվել էր 2016թ նոյեմբերի 3-ին ընդունված № 93 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ մինչև 2025թ ավարտը երկարացվելու է ԵԱՏՄ երկների GMP-ի ճանաչման գործընթացը։

 

գլխավոր լուսանկարը՝ gipermed.info-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter