HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող երեխաների ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների ծնողները Կառավարության շենքի առջև այսօր՝ սեպտեմբերի 16-ին, բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջում են, որ Առողջապահության նախարարությունը վերանայի այն որոշումը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից Սամվել Դանիելյանը պետք է ազատվի պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից:

Ծնողները կենտրոնի տնօրենի պաշտոնից հեռանալու մասին իմացել են երեկ՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումից: Վերջինս հայտնել էր, որ պատրաստվում է դուրս գալ աշխատանքից։ Թամամյանը նշել էր, որ իր հեռանալը կապված է Սամվել Դանիելյանի աշխատանքից ազատման հետ։

Ծնողները խուճապի մեջ են, ըստ նրանց՝ Թամամյանի ու Դանիելյանի աշխատանքից ազատվելուց հետո՝ հոկտեմբերի 1-ից աշխատանքի ազատման դիմումներ են ներկայացնելու նաև կենտրոնի մյուս բժիշկները։

«Մեր երեխաների հետ ի՞նչ է լինելու, ո՞վ կասի մեզ: Հայաստանում մանկական քաղցկեղով զբաղվող միակ մասնագետները նրանք են, եթե նրանք աշխատանքից դուրս գան, ու մեր երեխաների բուժումը կիսատ մնա, ո՞վ է պատասխան տալու դրա համար»,- ասում է Մարգարիտա Ոսկանյանը, որի երեխան բուժվում է կենտրոնում։

Մեկնաբանություններ (3)

Գայանե
Հեղափոխության կարևոր փաստերից է պարոն Դանիելյանի վերադարձը։ Մեծ ու անգնահատելի է նրա կատարած աշխատանքն ու ներդրումը այդ գործում։Նրա գլխավորությամբ գործել է բարձր մասնագիտական կարողություններո վ կազմակերպված , կարգապահ բուժանձնակազմ։Անհերքելի է նրա քրտնաջան աշխատանքն ու մեծ նվիրումը։ՉԻ՛ կարելի, այդպես գնահատել իր գործին անմնացորդ նվիրված Մեծությանը։
Գայանե Սահակյան
Հեղափոխությունից հետո Սամվել Դանիելյանի վերադարձով ի սրտե ուրախացել եմ, իսկ հիմա ապշել եմ նախարարի որոշման համար։Ի՞նչ է կատարվում, նախարարությունում մի՞թե կա այն մեկը ՝ով պարոն Դանիելյանից ավելի շատ ներդրում ունի այդ ոլորտում։
Գայանե Սահակյան
Հեղափոխությունից հետո Սամվել Դանիելյանի վերադարձով ի սրտե ուրախացել եմ, իսկ հիմա ապշել եմ նախարարի որոշման համար։Ի՞նչ է կատարվում, նախարարությունում մի՞թե կա այն մեկը ՝ով պարոն Դանիելյանից ավելի շատ ներդրում ունի այդ ոլորտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter