HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի կառավարությունը, կորոնավիրուսի ցուցանիշների աճի պատճառով, որոշել է փակել դպրոցները

Իսրայելի նախարարների կաբինետը, սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ, վերջնականապես որոշել է սեպտեմբերի 17-ից փակել դպրոցներն ու մանկապարտեզները։ Պատճառը կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճն է Իսրայելում։ Բացառություն կկազմեն միայն հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված կրթական հաստատությունները։ Այդ մասին նշվում է Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջում։

Այդպիսով, կառավարությունը լսել է Առողջապահության նախարարության և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբի ղեկավար պրոֆեսոր Ռոնի Գամզոյի հորդորները, որոնք կոչ էին անում անհապաղ դադարեցնել կրթական գործընթացը։ Դպրոցների փակման առաջարկին դեմ էին արտահայտվում կրթության, աշխատանքի և սոցիալական ապահովության, ինչպես նաև բարձագույն և կոմպլիմենտար կրթության ու ջրային ռեսուրսների նախարարները։ Այսպես, կրթության նախարար Յոավա Գալանտայի խոսքերով՝ դպրոցների փակման որոշումը չի կարող կանգնեցնել վիրուսի տարածումը, քանի որ աշակերտները դրա տարածման պատճառ չեն հանդիսանում։

Կարանտինի ներդրման որոշումը կապված է կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճի հետ։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի շուրջ 5 500 նոր դեպք։ Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 166 000-ի։ Մայիսին, տոտալ սահմանափակումների ներդրումից հետո, կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է նվազագույնի։ Ամռանը իրավիճակը սրվել է, իսկ ուսումնական հաստատությունների բացումից հետո հիվանդների թիվը հասել է գագաթնակետին։

Սեպտեմբերի 13-ին Իսրայելի կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 18-ից երկրում խիստ կարանտինի հայտարարման որոշումը։ Նախատեսվում է, որ կփակվեն ոչ միայն կրթական հաստատությունները, այլև ռեստորանները, սրճարանները, առևտրի և բիզնես կենտրոնները, ինչպես նաև լողավազաններն ու ֆիթնես ակումբները։ Բացի այդ, Իսրայելի բնակիչներին կթույլատրվի իրենց տներից հեռանալ մինչև 500 մետր։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ սահմանափակումները կձգվեն առնվազն երեք շաբաթ։

Լուսանկարը՝ Yonatan Sindel/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter