HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծը

Խորհրդարանի հերթական նիստը մեկնարկեց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանի և Էդգար Շաթիրյանի երդմնակալությամբ։ Երվանդ Խունդկարյանի` որպես Վճռաբեկ դատարանի նախագահ լիազորությունները դեռևս չեն դադարել, որպեսզի նա ևս երդվեր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության ներկայացրեց նախօրեին քննարկված Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը:

«ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը պետք է ներկա լիներ իրեն անվստահություն հայտնելու մասին խմբակցության հարցապնդմանը, սակայն նախարարը չէր եկել խորհրդարան: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջադրեց այս հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել և ինքն ասել է, որ հարցի ցանկացած լուծման դեպքում սեպտեմբերյան այս թոհուբուհին գործերից կտրվել պետք չէ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ոչ կոռեկտ որակեց նախարար Հարությունյանի երեկվա ելույթի եզրափակիչ հատվածը` ընդգծելով, որ ԲՀԿ-ն վերջինիս պաշտոնավարման նպատակահարմարությունը չի տեսնում:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց` բարեկրթությունից է խոսում մի խմբակցություն, որի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը բարեկրթության որևէ նորմ չի պահպանում:

Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց 35 կողմ, 84 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter