
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի շեմին
Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.967 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, մեկ ամսում՝ օգոստոսի ընթացքում պետպարտքն աճել է մոտ 30 մլն դոլարով կամ 0.3%-ով։
Իսկ տարեսկզբի համեմատ աճել է մոտ 650 մլն դոլարով կամ 8.8%-ով։
Օգոստոսի վերջի դրությամբ ներքին պետական պարտքը 1.91 մլրդ դոլար է, որը դրամային արտահայտությամբ կազմում է 931 մլրդ դրամ։
Արտաքին պարտքն էլ 6.057 մլրդ դոլար է։
Գրաֆիկում տեղ գտած տվյալները ցույց են տալիս, որ տարեսկզբի համեմատ Հայաստանի ներքին պարտքն աճել է 373 մլն դոլարով կամ 24.3%-ով։
Իսկ արտաքին պարտքն աճել է 273 մլն դոլարով կամ 4.7%-ով։
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.324 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ պետական պարտքի ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով:
Տես նաև՝
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել