HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Մոլերից գողություններ անող խմբի անդամները ծեծել են NewYorker-ի անվտանգության աշխատակցին (տեսանյութ)

Երևանի մոլերից տարիներ շարունակ գողություններ կատարող կազմակերպված հանցավոր խմբի անդամների մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել: Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 19-ին, խմբի մի քանի անդամ մտել են Երևան մոլում գտնվող NewYorker հագուստի սրահ` հերթական գողությունը կատարելու, սակայն սրահի անվտանգության աշխատակիցը, ճանաչելով նրանց, թույլ չի տվել մտնել ներս:

Դրանից հետո խմբի անդամները անվտանգության աշխատակցին հրավիրել են մոլից դուրս՝ հաշիվ մաքրելու, և մի քանի հոգով հարձակվել են նրա վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, այնուհետև նստել իրենց ավտոմեքենան և հեռացել:

Երևան մոլի անվտանգության աշխատակիցներից մեկի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել: Այդ մասին պաշտոնական տեղեկություն կհաղորդենք մոտակա աշխատանքային օրը, երբ կարողանանք կապվել ոստիկանության լրատվական ծառայության հետ:

Հիշեցնենք, որ այս հանցավոր խմբի մասին մեր նախկին հրապարակումներում առավել հանգամանալից ներկայացրել ենք, թե ինչպես են նրանք տարիներ շարունակ գողություններ կատարում Երևանի մոլերից՝ շատ հաճախ նաև ահաբեկելով սրահների աշխատակիցներին, կռվի բռնվելով անվտանգության աշխատակիցների հետ և բռնություն գործադրելով նրանց նկատմամբ:

Նույնիսկ հարուցվող քրեական գործերը խմբի անդամներին հետ չեն կանգնեցնում շարունակական գողություններից: 2020 թվականին միայն Երևանի մոլից գողությունների դեպքերով 19 քրեական գործ է հարուցվել, սակայն փաստն այն է, որ գողերը շարունակում են մնալ ազատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter