HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը որոշում կայացրեց «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության լուծարման գործընթաց սկսել

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի վերաբերյալ վերջին հոդվածում անդրադարձել էի ընկերության կրած վնասների և ֆինանսական դրությանը առնչվող այլ հարցերի, իսկ ավելի վաղ հրապարակված հոդվածով ներկայացրել էի, որ ընկերությունը դիմել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան (անգլերեն` Ontario Superior Court of Justice) «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքի (անգլերեն` Companies' Creditors Arrangement Act) ներքո պաշտպանություն ստանալու և ընկերության վերակառուցման նպատակով:

Կանադական դատարանում սկսված գործընթացի արդյունքում մշակվեց և դատարանի որոշմամբ հաստատվեց (ուժի մեջ է մտել 2020թ.-ի հուլիսի 6-ին) ընկերության և նրա գլխավոր պարտատերերի միջև համաձայնեցված «Պայմանավորվածության պլանը» (անգլերեն` Plan of Arrangement): Այս պլանի քայլերից մեկը Լիդիան Ինթերնեյշնլի լուծարման գործընթացն էր, որի որոշման կայացման իրավասությունը պատկանում է Ջերսիի Թագավորական Դատարանին (անգլերեն` Royal Court of Jersey):

Այս տարվա սեպտեմբերի 11-ին Ջերսիի Թագավորական Դատարանը որոշում կայացրեց՝ սկսել Լիդիան Ինթերնեյշնլի լուծարման գործընթացը` համաձայն Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարանի որոշմամբ հաստատված «Պայմանավորվածության պլանի»: Վերջինիս համաձայն՝ նախատեսվում է, որ ընկերության լուծարման ավարտին դրա ակտիվները կանցնեն գլխավոր պարտատերերին և նոր ստեղծվող` վերակառուցվող Լիդիան ընկերության բաժնետոմսերը գլխավոր պարտատերերի միջև կբաշխվեն հետևյալ կերպ:

Եթե այս պլանը նախատեսվածի համաձայն իրագործվի, ապա Ամուլսար ծրագիրը տնօրինող Լիդիան Արմենիա ընկերության սեփականատեր կդառնա այս նոր` վերակառուցված Լիդիանը, որի բաժնետոմսերի շուրջ 78 %-ը կպատկանեն երկու ընկերության, որոնք գրանցված են Մեծ Բրիտանիայի անդրծովային տարածք համարվող Բերմուդներում: Ինչպես հայտնի է Բերմուդներն օֆշորային ֆինանսական կենտրոն է, որտեղ ընկերությունները հիմնվում են հարկերից խուսափելու կամ հարկային ցածր տոկոսադրույքներից օգտվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter