HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասված տներ և վիրավորներ. իրավիճակը՝ Ստեփանակերտում

Սեպտեմբերի 27-ի առավոտվա համեմատ այս պահին իրավիճակը Ստեփանակերտում հանգիստ է։ 

Փողոցներում ևս մարդիկ պարբերաբար հավաքվում են՝ նոր տեղեկություններ իմանալու և իրավիճակին ծանոթանալու համար։

Այս մասին հայտնեց Արցախում «Հետքի» թղթակից Հայկ Ղազարյանը։

Հրետակոծության հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում վնասվել են մի շարք տներ, բնակելի շենքեր և փողոցում կայանված ավտոմեքենաներ։

Վնասված տներ կան նաև Ստեփանակերտի Սասունցի Դավիթ փողոցում և հարակից տարածքներում։ Այնտեղի հրետակոծությունից տուժել են նաև քաղաքացիներ։ Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկում վաղ առավոտյան սկսված հրետակոծության հետևանքով տուժել են երկու եղբայրներ։ Նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, քանի որ վիրավորում էր ստացել մեջքի շրջանում։ Իսկ մյուս եղբայրը վիրավորվել է ձեռքի շրջանում, սակայն նրա վիճակը կայուն է։

Նրանց հարևան տներից մեկում էլ երեխա է վիրավորվել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Ստեփանակերտի վնասված փողոցներում ականազերծման և վերանորոգման աշխատանքներ է իրականացնում։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ կան։ Մասնավորապես՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր:

Հայաստանի զինված ուժերը հյուսիսարևելյան ուղղությամբ ևս խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter