HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին կողմերին կոչ է արել խաղաղության

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին հայկական և ադրբեջանական կողմերին կոչ է արել պահպանել խաղաղություն։ Այդ մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում։

«Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերականգմամբ։ Մենք կոչ ենք անում խաղաղության։ Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանի ընդհանուր պայմաններն են»,- գրել է Զուրաբաշվիլին։

Հիշեցնենք` ավելի վաղ հրադադարի պահանջով հանդես էին եկել Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը, ԵԱՀԿ համանախագահները, ՀԱՊԿ-ն, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունները։

Լուսանկարը՝ Civil.ge-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter