HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊԲ հրամանատարի տեղակալ․ «Հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ»

Տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը ներկայացրեց իրավիճակը Արցախում։

«Ճշտված տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ։ Նախնական տվյալներով, ցավոք սրտի, Արցախի զինված ուժերում նույնպես կան կորուստներ՝ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ։ Պաշտպանության բանակի անձնակազմը, յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված մարտական խնդիրը կատարրում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ»,- հայտնեց գնդապետ Սարգյանը։

Ըստ նրա՝ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այս պահին կայուն է։ 

Արթուր Սարգսյանը հիշեցրեց նաև, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Արցախի զինված ուժերի մարտակարգերին մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև խաղաղ բնակավայրերին, այդ թվում նաև՝ քաղաքամայր Ստեփանակերտին հասցրել է հրթիռաահրետանային հարվածներ՝ օգտագործելով օդուժը, այդ թվում նաև՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այնուհետև հակառակոորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ։ 

«Այս պահին դեռ ընթանում են թեժ մարտեր նշված ճակատներով։ Հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ»,-տեղեկացրեց գնդապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter