HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անհապաղ կանգնեցնել Էրդողանին եւ Ալիեւին». ստորագրահավաք՝ ուղղված միջազգային կառույցներին

Ազգագրագետ Լուսինե Խառատյանը «Անհապաղ կանգնեցնել Էրդողանին եւ Ալիեւին» կոչով change.org կայքում ստորագրահավաք է սկսել, որտեղ նշվում է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանի ու Ալիեւի՝ Արցախի վրա հարձակվելու, ծանր զինտեխնիկայի կիրառման մասին, ինչի հետեւանքով տասնյակ զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ կան։ Նշվում է, որ մարտական գործողություններն աննախադեպ են զինանոցի ծավալով եւ քանակով:  

Ստորագրահավաքի տեքստում նաեւ խոսվում է այն մասին, որ Թուրքիան Սիրիայից եւ Լիբիայից ահաբեկիչներ է տեղափոխում Ադրբեջան։ Բացի դրանից՝ Թուրքիան զենք ու անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ադրբեջանին։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան բացահայտ կերպով աջակցում է ահաբեկչրությանն ու դրա ընդլայնմանը եւ տարածաշրջանն ապակայունացնելու նպատակ է հետապնդում»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում։

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով՝ ասվում է, որ այն պետք է գործի հենց հիմա՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եւ տարածաշրջանի ժողովուրդների կյանքի ու արժանապատվության համար։

Միջազգային հանրությանը դիմելով՝ ստորագրահավաքի մասնակիցները պահանջում են հայտարարության սահմաններից դուրս հստակ գործողություններ, պատժամիջոցների կիրառում, ինչպես նաեւ միջոցներ՝ ռազմատենչ կողմին բանակցությունների սեղան բերելու համար։ Հակառակ դեպքում, ինչպես ասվում է կոչի մեջ, իրավիճակը հանգեցնելու է անկանխատեսելի հետեւանքների տարածաշրջանի եւ աշխարհի համար։

Ստորագրահավաք-կոչն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդին, ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, Մինսկի խմբին համանախագահներին, որոնց, ըստ Լուսինե Խառատյանի, կփորձեն առձեռն հանձնել ստորագրահավաքի արդյունքները։

Լուսանկարում՝ Ստեփանակերտի ապաստարաններից մեկում

Մեկնաբանություններ (6)

Taline megerditchian
Artsakh deserves to live in peace. Armenia deserves to live peace. Call out the aggressors.
Margaret Harding
Please stop Azeri/Turkish Agression..
Рузанна
Я Рузанна Аршакян гражданин Армении прошу,ввести санкции и предпринять шаги,которые позволят усадить агрессора за стол переговоров..И прекратить этот терроризм по отношению с нашей стране.
Կարապետյան Սևակ
Առողջ դատեք աշխարհ
Էլինա
Դիմում եմ միջազգային կառույցների ուշադրությանը այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին։Ադրբեջանը Թուրքիայի ակնհայտ օգնությամբ ռազմական գործողություններ է իրականցնում թե՛ Հայաստանի,թե՛ Արցախի սահմանին՝վտանգելով խաղաղ բնակչության կյանքը։
Էլեն
Անհապաղ կանգնեցնել Ալիևին և Էրդողանին!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter