
«Անհապաղ կանգնեցել Էրդողանին եւ Ալիեւին» ստորագրահավաքի արդյունքները հանձնվել են միջազգային կառույցներին
Այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ եւ կազմակերպություններ ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի հայաստանյան ներկայացուցիչներին են հանձնել «Անհապաղ կանգնեցնել Էրդողանին եւ Ալիևին» կոչով ստորագրահավաքի արդյունքները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ազգագրագետ Լուսինե Խառատյանը change.org կայքում ստորագրահավաք է կազմակերպել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանին եւ Ալիեւին անհապաղ կանգնեցնելու կոչով։ Ստորագրահավաքն ուղղված է միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդին, ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին։
Ստորագրահավաքի մասնակիցները, միջազգային հանրությանը դիմելով, պահանջում են հայտարարության սահմանների դուրս հստակ գործողություններ, պատժամիջոցների կիրառում, ինչպես նաեւ միջոցներ՝ ռազմատենչ կողմին բանակցությունների սեղան բերելու համար։ Հակառակ դեպքում, ինչպես ասվում է կոչի մեջ, իրավիճակը հանգեցնելու է անկանխատեսելի հետեւանքների տարածաշրջանի եւ աշխարհի համար։
Լուսանկարները՝ Լ․ Խառատյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել