HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կիպրոսը, Ավստրիան, Ֆրանսիան, Հունաստանը մեծ ճնշում են գործադրել ԵՄ մյուս գործընկերների վրա, որ Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն

Եվրոպական միության անդամ երկրները լիդերների մակարդակով Եվրոպայի խորհրդի դռնփակ նիստ են հրավիրել, որի ժամանակ քննարկվել են արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:

Այս մասին Հետքի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը:

«Բայց տարածված լուրերի համաձայն՝ Կիպրոսը, Ավստրիան, Ֆրանսիան, Հունաստանը մեծ ճնշում են գործադրել ԵՄ մյուս գործընկերների վրա, որ Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն միջազգային իրավունքը խախտելու համար»,- ասաց Ենգիբարյանը: Պատգամավորը չափազանց կարևորում է ՆԱՏՕ-ի դերակատարությունը` ընդգծելով՝ կարևոր է, որ հնարավորինս շատ ճնշումներ լինեն Թուրքիայի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր է բացատրություն պահանջել Թուրքիայից իր տարածքով սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման առնչությամբ, նույնը պահանջելու է նաև ՆԱՏՕ-ից` կոչ անելով առերեսվել իր կազմակերպության անդամ Թուրքիայի վարքագծին:

Հարցին, թե որքանով է հնարավոր, որ այս իրավիճակում ՆԱՏՕ-ն կդադարեցնի Թուրքիայի անդամակցությունը, քաղաքական մեծամասնության պատգամավորը պատասխանում է՝ իրատեսական չի համարում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի բյուջեին իր ՀՆԱ-ի հաշվով շատ ավելի մեծ գումար է հատկացնում, քան շատ այլ երկրներ: Պատգամավորը, սակայն, դիվանագիտական հաղթանակ է համարում տարբեր միջազգային կառույցների դատապարտող հայտարարությունները:

«Աշխարհը կոչ արեց վարձկան ահաբեկիչներից հրաժարվել, և ընդունվեց այդ փաստը, որ կան վարձկան ահաբեկիչներ»,- ասաց նա:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի խորհրդարանը դիմել է ՀԱՊԿ ԽՎ-ին` Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից հեռացնելու կոչով` Աֆղանստանի՝ թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter