
Կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք է հաստատվել, մահացել է 9 մարդ
Հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության718 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ՝ մինչ օրս արձանագրվել է 54473 դեպք, որոնցից 45312-ն` առողջացած, 1004-ը` մահվան ելքով:
Երեկվա ընթացքում մահացել է 9 մարդ։ Ըստ Առողջապահության նախարարության՝ մահացողների թվում են 6 տղամարդ (62, 86, 58, 73, 71, 83 տարեկան) եւ 3 կին(67, 70 եւ 88 տարեկան)։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 316479 թեստավորում:
Երեկ կատարվել է 3656 թեստավորում, առողջացածների թիվը 202 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել