Ադրբեջանը նորից հրթիռակոծել է Ստեփանակերտը, կիրառել ԱԹՍ Հայաստանի տարածքում
«Ադրբեջանը կրկին հրթիռներով հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական տարածքներին»,-այս մասին քիչ առաջ հայտնեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Տուժածների մասին դեռ տվյալներ չկան:
«Բաքուն օգտագործում է պատերազմական հանցագործությունների նույն ոճը մինչև վերջին պահը»,-նշում է Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից պետք է սկսի հումանիտար հրադադար։
Մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարություն արեց, որտեղ նշվում էր, որ հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից սահմանվում է հումանիտար հրադադար մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհվածների և այլ անձանց մարմինների փոխանակման համար։
Մեկնաբանել