HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Վարչապետը համաձայնել է շատ կարծիքների հետ»․ ավարտվեց Ն․ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացին, Արցախի անկախության ճանաչման հարցին։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քննարկմանը մասնակցել են ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, «Քաղաքացու որոշում», «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները։

«Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի խոսքով՝ իրենց կուսակցությունը միասնական դիրքորոշում չունի Արցախի անկախության ճանաչման հարցի վերաբերյալ։ Վարչապետի հետ հանդիպմանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիրքորոշումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որևէ որոշում չի կայացվել։

Հանդիպման նպատակը եղել է վարչապետի դիրքորոշումը լսելը։ «Վարչապետը համաձայնել է շատ կարծիքների հետ, այն, ինչ ասել է այդ հանդիպմանը, հնչել են հրապարակային»,- ասաց Սուրեն Սահակյանը՝ նշելով, որ խոսել են նաև Արցախի հարցի բանակցային գործընթացից, որի վերաբերյալ վարչապետի հայտնած մտքերը չեն տարբերվել նախկինում հնչած նրա հրապարակային խոսքից։

«Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վարչապետի հետ ունեցած քննարկումից մանրամասներ չներկայացրեց։ Միայն նշեց, որ քաղաքական ուժերին հրավեր է եղել, խնդիրն Արցախն է եղել, ռազմական գործողությունները։ «Մենք՝ յուրաքանչյուրս, մեր քաղաքական ուժերի կարծիքն ենք արտահայտել և դրանից ավել ինֆորմացիա չեմ կարող տալ»,– ասաց Էդուարդ Շարմազանովը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին նշեց, որ իրավիճակի մասին լսել են տեղեկություններ, ներկայացրել են իրենց կարծիքը։ «Արցախի մասին Դաշնակցությունը ներկայացրել է իր կարծիքը, վերաբերմունքը շատ մանրամասնություններով, դետալներով։ Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, մենք ներկայացրել ենք մեր վերաբերմունքը»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։

Այս հանդիպմանը նախորդել է հոկտեմբերի 11-ին վարչապետի և խորհրդարանական քաղաքական ուժերի՝ «Իմ քայլի», «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություների փակ հանդիպումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter