HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հավատարիմ մնալ ավելի վաղ Մոսկվայում կողմերի միջև ձեռքբերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններին։ Այդ մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է արել «Twitter»-ի իր միկրոբլոգում։

«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և շարունակում հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարի թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների 11 ժամ տևած բանակցություններից հետո որոշվել էր հումանիտար հրադադար հայտարարել Լեռնային Ղարաբաղում, որով նախատեսվում էր գերիների և զոհվածների մարմինների փոխանակում։ Հումանիտար հրադադարը, սակայն, մինչ օրս չի պահպանվել ադրբեջանական կողմի պատճառով։ Արցախում այս պահին էլ շարունակվում են մարտական գործողությունները։

Լուսանկարը՝ Alex Wong/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter