HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արծրուն Հովհաննիսյան. «Այսօր տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը»

Ադրբեջանական զինված ուժերը այսօր՝ հոկտեմբերի 13-ին վաղ առավոտից սահմանի ողջ երկայնքով անցել են լայնամասշտաբ հարձակման՝ առնվազն 3-4 ուղղություններով: Առավել թեժ է եղել հյուսիսային ուղղությունը: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը: 

Վերջինիս խոսքով՝ օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր. ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ: Հովհաննիսյանի գնահատմամբ՝ նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել: Հայկական ԶՈւ ստորաբաժանումներին հաջողվել է, զգալի կորուստներ պատճառելով, հակառակորդին հետ շպրտել: 

Հովհաննսիյանը նշեց, որ հակառակորդի  դիվերսիոն խմբերն արագ ներթափանցում են տարբեր բնակավայրեր, լուսանկարվում են տարբեր շինությունների մոտ, հետո այդ լուսանկարները ներկայացում են որպես որեւէ գյուղի կամ քաղաքի վարչական շենք:

ՊՆ ներկայացուցիչը ասաց, որ հրադադարի առաջին օրը հակառակորդին թույլ է տրվել մի քանի դիակ վերցնել միայն մի ուղղությունից, հայկական կողմը ևս մի քանի դիակ է վերցրել, բայց գործընթացը արագ դադարեցվել է, քանի որ հրադադարի կանոնները չեն պահպանվել:

Ադրբեջանական դիվերսիոն խմբերը ներթափանցում են Հադրութ, բայց մեր զինված ուժերը նրանց դեմ պայքարում են։ «Քանի որ տեղանքն անտառային է, լեռնային է, կտրտված է, չի բացառվում նման դիվերսիոն խմբերի հաճախակի ներթափանցումը Հադրութ և շրջակա բնակավայրեր»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter