HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ում վախենում են կորոնավիրուսի պատճառով մահացությունների աճից

Ամբողջ աշխարհում վերջին ամիսներին ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Սա լուրջ մտահոգություն է առաջացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտ, որի մասնագետները կարծում են, որ հիվանդության բռնկումից մի քանի շաբաթ անց կաճեն նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշները։

«Հիվանդության ցուցանիշների աճից գրեթե երկու շաբաթ անց մահացության մակարդակը միշտ աճում է։ Եթե մենք տեսնում ենք դեպքերի թվի ահռելի աճ, ինչը տեղի է ունենում հիմա, ապա, ցավոք, մի քանի շաբաթ անց դրան կհաջորդեն նաև մահացության ցուցանիշների աճը»,- նշել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ մարտից, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, բժիշկները սովորել են կորոնավիրուսը հայտնաբերել հիվանդության ավելի վաղ փուլերում և «ավելի լավ բուժել այդ հիվանդությունը»։ Ի հայտ են եկել ախտորոշիչ թեստեր, ընդլայնվել են թեստավորման ծավալները։ Բացի այդ, ըստ ԱՀԿ ներկայացուցչի, տարեցները մեծամասամբ շարունակում են տնից դուրս չգալ։

Սվամինաթանն ընդգծում է, որ կորոնավիրուսից մահացության ցուցանիշը շարունակում է մնալ բարձր։ Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր օր կորոնավիրուսից մահանում է մոտ 5000 մարդ։

Վերջին տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 38,8 միլիոն դեպք։ Ապաքինվել է 29,143 միլիոն մարդ, իսկ մահացել՝ մոտ 1,097 միլիոնը։ Հոկտեմբերի 15-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1371 նոր դեպք, մահացել 7 մարդ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter