HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արծրուն Հովհաննիսյան. «Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծանր»

Վաղ առավոտյան նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով: Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես՝ հարավային ուղղությամբ: Այս մասին հայտնեց ՊՆ ներկյացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ օրվա ընթացքում ընթացել են ծանր մարտեր, երկու կողմերն էլ կրել են կորուստներ: Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշակի բնագծերում ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է նրանց հետ շպրտել: «Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծանր: Հակառակորդը կիրառում է մեծ չափի ուժեր, հատկապես՝ հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ գիշերային ժամերին լարվածությունը մի փոքր թուլանում է, սակայն վաղ առավոտից իրավիճակը նորից սրվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter