HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի կանայք և երեխաները ՄԱԿ–ից պահանջում են կանգնեցնել պատերազմը (լուսանկարներ)

Միացյալ ազգերի կազմակեպության (ՄԱԿ) երևանյան գրասենյակի դիմաց այսօր հավաքվել էին Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Երևան տեղափոխված արցախցի կանայք և երեխաները։

Բազմամարդ բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ–ից պահանջում էին կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան։ Ցուցարարներն իրենց ձեռքերում պահում էին Արցախի դրոշներ և «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Կանգնի'ր, Էրդողան» և այլ բովանդակություններով պաստառներ։

Ակցիայի կազմակերպիչներից Իրինա Սաֆարյանը «Հետք»–ի հետ զրույցում ասաց, որ հավաքվել են Արցախի կանայք և երեխաները, որոնք իրենց հայրերին, ամուսիներին և եղբայրներին թողել են առաջնագծում։ Արցախում քաղաքացիական օբյեկտները, քաղաքներն ու գյուղերը հրետակոծության տակ են։ Մարդիկ նույնիսկ ապահով չեն զգում ապաստարաններում։

«Արդեն չորրորդ շաբաթն է պատերազմի, ահաբեկչության, որն իրականցվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և մենք չենք տեսնում միջազգային հանրության արձագանքը։ Ոչ մի խիստ պատիժ այս մղձավանջը կանգնեցնելու համար»,- ասաց Իրինա Սաֆարյանը՝ նշելով, որ հավաքի մասնակիցների միակ պահանջը պատերազմը կանգնեցնելն է։ Հավաքվածներն ակնկալում են, որ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակից ներկայացուցիչ կհանդիպի իրենց հետ։ Դիմել են հանդիպման համար, բայց դեռ արձագանք չունեն։ 

Իրինա Սաֆարյանի համար հասկանալի է, թե ինչու է միջազգային հանրությունն անտարբեր Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ «Այստեղ խոսում են շահերը, մարդասիրական ոչ մի բան չի մնացել։ Հասկանալով այս ամենը` մենք չենք կորցնում հույսներս, որ արդարությունը կհաղթի։ Այս պահին մեր միակ միջոցը, որ կարող ենք անել, չլռելն է։ Եթե միջազգային հանրությունը լռում է, մենք պետք է այնքան աղաղակենք, որ վերջապես իրենք բացեն իրենց աչքերը և սկսեն խոսել»,- ասաց մեր զրուցակիցը։

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախատեսված է ևս մեկ փակ քննարկում անցկացնել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՄԱԿ-ին այդ հարցով նախորդ շաբաթ դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter