HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Բողոքի ակցիա Երևանում Գերմանիայի դեսպանատան դիմաց

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց։  Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆից, որ Գերմանիան գործուն քայլեր ձեռնարկի Արցախում հրադադար հաստատելու ուղղությամբ։

Ակցիայի կազմակերպիչներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ Արցախում գլխատված հայ զինվորի նկարները ցույց են տալու բոլոր միջազգային կառույցների ներկայացուցիչներին, դեսպաններին։ Նրա խոսքով՝ հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանական զինուժի և վարձկանների դաժան վերաբերմունքը միջազգային կառույցների լռության հետևանքն է, քանի որ նրանք քայլեր չձեռնարկեցին 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ նմանատիպ դեպքերի ժամանակ։

«Հայ զինվորին գլխատել են միայն նրա համար, որ նա հայ է։ Ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ու՞ր եք։ Մարդուն խոշտանգում են նրա համար, որ նա հայ է: Ու՞ր է աշխարհի ձայնը, ինչու՞ եք լռում»,- ասաց Ամինե Մելքոնյանը։

Հավաքի մասնակիցներից Մարինե Չոբանյանին ընդունեց Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը։ Դեսպանը հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ուենցողի վերաբերյալ, ներողություն է խնդրել, որ չի կարող իջնել և փողոցում հանդիպել ակցիայի մասնակիցներին։

«Դեսպանը հայտնեց, որ իրենք տեղյակ են ամեն ինչից։ Ասաց, որ մենք մեծ վշտակցությամբ և խորը ցավով ենք անդրադառնում այդ հարցին»,- հանդիպման ժամանակ պատմեց Մարինե Չոբանյանը։ Միխայել Բանցհաֆը նաև հայտնել է, որ այս փուլում անհնար է դեսպանատան աշխատակիցներ գործուղվեն Արցախ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ 

«Այսօր ևեթ երկրի ղեկավարությանը տեղյակ կպահի և կփորձեն այնպիսի գործընթաց իրականացնել, որն ի նպաստ հրադադարին լինի»,- դեսպանի խոսքերը փոխանցեց ակցիայի մասնակից Մարինե Չոբանյանը։ 

Հավաքվածները մի պահ փակեցին նաև Չարենցի փողոցը, որտեղ գտնվում է Գերմանիայի դեսպանատունը։

Լուսանկարում՝ Մարինե Չոբանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter