HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի 100 մլն դրամ գրավի դիմաց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի գրավի դիմաց։ Այս մասին «Հետք»-ի հետ  զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։ Նշենք, որ պաշտպանները միջնորդել էին Ծառուկյանին ազատ արձակել 100  մլն դրամ գրավի դիմաց, և միջնորդությունը, փաստորեն, բավարարվել է։

Միջնորդությունը քննել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա այսօր կայացած դատական նիստից հետո հեռացել էր  խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Նա կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter