HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԱՆ ներկայացուցիչ. «Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև»

Կորոնավիրուսի թվերն օրեցօր աճում են։ Հոկտեմբերի 22-ին արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք, մահացել է 10 հոգի։ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վերջին օրերին գրանցվող աճն աննախադեպ է. 

«Վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսային հիվանդության աննախադեպ աճ, օրը 500-ով դեպքով ավելի է գրանցվում նախորդ օրվանից։ Սա, իհարկե, մեր բոլորի պատասխանատվությունն է, մեր բոլորի վարքագծի արդյունքն է, դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև, և մենք տեղ չունենանք մեր հիվանդներին հոսպիտալացնելու»,-ասաց է Լ. Պարոնյանը։

Թեև ռեսուրսներն անընդհատ ընդլալնվում են, ու նոր հիվանդնանոցներ են վերապրոֆիլավորվում, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ սպասում են, որ տեղ ազատվի, որ իրենց կարողանան ընդունել. 

«Լինում է, երբ մարդուն մի երկու օր բուժելուց և մի քիչ վիճակը կայունանալուց հետո դուրս են գրում, որպեսզի կարողանան հաջորդին ընունել»,-նշեց համաճարակաբանը՝ ընգծելով, որ կորոնավիրուսը պատերազմի օրերին երկրորդ պլան է մղվել, ինչը կարող է վտանգավոր լինել հենց մեր բանակի համար։

«Մեր առողջապահական ռեսուրսները, մեր բժիշկներն այսօր ավելի շատ անհրաժեշտ են զինվորին, մեր ռազմնաճակատին, և պիտի հնարավորինս ամեն ինչ անենք, որ այս աննախադեպ աճը կանգնեցնենք և նվազեցնենք թվերը»։

Ըստ նրա՝ վերջին 10 ամսում, երբ խստացվեցին պայմանները և արտակարգ դրություն սահմանվեց, դեպքերը նվազեցին. մարդիկ սկսեցին պահպանել համաճարակաբանական կանոնները, բայց այսօր զգոնությունը նվազել է, և գրանցվում է 10 անգամ ավելի շատ դեպքեր, քան եղել է սեպտեմբերի սկզբին։

Խոսելով ռազմաճակատ մեկնող կամավորների թեստավորման մասին, Լ. Պարոնյանն ասաց, որ քանի որ միշտ չէ, որ հայտնի է, թե ով երբ է գնում, «թեստավորում կազմակերպելը նպատակահարմար չէ»։

«Պաշտպանության նախարարության կողմից և Արցախում աշխատող մեր գործընկերների կողմից անընդհատ իրականացվում է և’ բժշկական հսկողություն, և’ հետազոտություններ»,-ասաց Լ. Պարոնյանը։ Վերջինս կոչ արեց պահպանել համաճարակաբանական ամենակարևոր 3 կաննոնները՝ սոցիալական հեռավորությունը, ձեռքերի հիգիենան և դիմակի պարտադիր կրումը։

«Մենք պիտի ամուր լինենք, մենք պետք է ունենանք առողջ թիկունք, որպեսզի կարողանանք ապահովել մեր զինվորների առողջությունը»,-ասսց նա։

Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր՝ 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած, 1131-ը` մահվան ելքով:

Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 362293 թեստավորում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter