HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Լիլիթ Մուսեյան. «Կորոնավիրուսով վարակվածները դուրս են մղվում հայրենիքի համար մղվող պայքարից»

Մեզ տեսանելի այս պատերազմն ունի առնվազն 2 ճակատ՝ մեր երկրի սահմանների պաշտպանության, ինքնության պահպանման գոյատևման ճակատը ու կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը: Վերջինիս գործընթացներում մենք ունենք նահանջ, քանի որ հասարակության մի հատված դադարեցրել է պատշաճ կերպով պայքար մղել հիվանդության դեմ` դրանով իսկ ապարդյուն դարձնելով պայքարողների ջանքերը: Հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան կայացած ասուլիսի ընթացքում ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը:

Նա վստահ է, որ այսօր ողջ ներուժը պիտի ուղղվի ռազմաճակտ, իսկ կորոնավիրուսը ոչ միայն ավելացնում է պետության ծախսերը, այլև պաշարում է առողջապահական ֆոնդը:

«Կորոնավիրուսը զբաղեցնում է բժիշկներին ոչ միայն զենքից խոցվածներով, այլև վիրուսից խոցվածներով: Վարակվածները դուրս են մղվում հայրենիքի համար մղվող պայքարից»,- ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը:

Նրա խոսքով, պատահաական չէ, որ թշնամին պատերազմ սկսելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. նա իրեն դաշնակից է ընտրել կորոնավարակը: Սակայն հաղթելով հակառակորդի դաշնակցին` մենք կթուլացնենք իրեն և կմոտեցնենք մեր հաղթանակը:

 

Մուսեյանի պնդմամբ, համաճարակը հաղթելու գործում մենք ինքներս պիտի լինենք կարգապահ և ապա խստապահանջ մյուսների նկատմամբ:

«Մենք պետք է հետևենք կորոնավիրուսային վարակի ժամանակաշրջանի համար գրված կյանքի կանոններին, հանուն մեր քաջարի զինվորների, հանուն մեր հաղթանակի, հանուն մեր ազգի հարատևման»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter