HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, սակայն ոչ՝ կապիտուլյացիայի»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները վճռական են տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու գործում, սակայն եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել, ապա դա նշանակում է, որ մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում։ Այսպիսի կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ձախողված հերթական հրադադարի մասին։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը առավել ևս հիմա ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ցանկանում, այլ նրա կապիտուլյացիան։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, սակայն ոչ մի պարագայում՝ կապիտուլյացիայի։ Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի իր իրավունքները պաշտպանելու համար։ Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, պետք է գտնել այնքան ռեսուրսներ, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Արցախի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը։

«Շատ ճակատագրական պահ է, և մեզնից որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում, սփյուռքում կգտնվեն ուժեր, որոնք այս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի այնքան, որքան նվիրված են այն զիվորները, որոնք նույնիսկ կյանքի գնով իրենց դիրքը չեն լքում»,- ասում է վարչապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ կան իրենց կյանքի գնով կռվող տղաներ, և նրանց պետք է պատշաճ գնահատանքի արժանացնել։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, կան մարդիկ, որոնք փախչում են մարտի դաշտից, և նրանք, ըստ Փաշինյանի, պետք է արժանանան հանրային ամենասուր պարսավանքի։

Վարչապետի պատկերացմամբ՝ այս օրերին զինկոմիսարիատների դիմաց պետք է զինվորագրվողների 24-ժամյա հերթեր լինեն, որոնք պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցնեն և պատրաստ լինեն Պաշտպանության բանակի հրամանատարի ցանկացած հրամանի կատարմանը, քանի որ այսօր որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրը։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (2)

Vickypetoyan
Thank you for doing your best to clean up the mess the previous president left you with. We love and respect you! We are with you and pray for you. God be with Armenia.
Դավիթ Հարությունյան
ՈՂՋՈՒՅՆ իմ ԱԶԳ, ողջույն ԻՄԵՐԿՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, Ես հավատում եմ իմԱԶԳԻու ԻՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻմիասնությանը, ես հավատում եմ իմ զինվորի բազկի ամրությանը ու նրաբունցքի խորտակելի ուժին, Ես հավատում եմ մեր մայրերի ու քույրերի տոկունությանը, Ես հավատում եմ ՄԵԶ ու հավատում եմ այնքան շաաաաատ, որ կարող եմ գոռալ ի լուր աշխարհիու հավատում եմ․ որՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԼՍՈՒ/Մ ԵՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՈՒ ԷԼԻ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՈՒ ՄԵԿ Է ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter