HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․ Հովհաննիսյան․ «Հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ»

Երեկ երեկոյան ուշ ժամի հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև՝ այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը՝ չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը։ Նույն ժամանակ նախկինում նշված՝ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաները, փախել են, բայց մարտերը շարունակվում են Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով հայկական ԱԹՍ-ներին՝ վերջինս նշեց, որ պատերազմում դրանց կիրառությունը մեծ չէ, բայց դրանք ունեն իրենց դերակատարությունը։

«Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություններ, այո՛, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Ես հավատում հայ զինվորի բազկին, խելքին, տոկունությանը։ Հայ զինվորը նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների ջոկատայիններին, և սա կրկնվում է գրեթե ամեն օր»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

Խոսելով նոր ձևավորվող ստորաբաժանումների մասին՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ դրանք անցնում են մարտական պատրաստվածություն, ներդաշնակման փուլ, որից հետո ստանձնում են մարտական հերթապահություն։

«Առավել մարտունակ, հաճախ փորձված, որոշ մարտական գործողություններով արդեն անցած ստորաբաժանումները վերախմբավորվում են և տարվում են ավելի կարևոր ուղղություններ»,- տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչը։

Ասուլիսին ներկա էր նաև ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, ով հայտնեց, որ ցանկացած բեռ, որ մտնում է Հայաստան, հանձնվում է ի պահ պետության։ ԱԻՆ-ի անունով ստացված բեռները նախ տարվում են ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորվում և առանձնացվում՝ ըստ նշանակության։ Սնունդն ու հագուստն ուղարկվում է Արցախ՝ առաջնագիծ և ապաստարաններ, դրա մի մասն էլ բաժին է հասնում Արցախից Հայաստան ժամանած քաղաքացիներին։

Փամբուխչյանը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ բեռն ուղարկվում է կոնկրետ հասցեատիրոջ, սակայն ստանալուց հետո իրենք չեն կարող այն փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց։

«Դա պետք է համայնքի միջոցով կազմակերպել, այսինքն՝ համայնքը մեզ պետք է տեղյակ պահի, որ ունի X քանակի սննդի կարիք, և այս սնունդն ԱԻՆ պահեստից մենք կարող ենք տրամադրել տվյալ համայքնին»,- ասաց Փամբուխչյանը՝ նշելով, որ բեռների հանձնման- ընդունման ամբողջ գործընթացը փաստաթղթավորված է և կոչ անելով սփյուռքին հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք ուղղորդում են բեռներն՝ ըստ հասցեների և նշանակության։

Մեկնաբանություններ (1)

john
please Mr. Minister of defense, call for some AMERICAN PRIVATE ARMIES and pay them with the armenian fund ; these gays are very hard , welltrained fighters !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter