HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ա․ Հովհաննիսյան․ «Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն պայքարը շարունակվում է»

Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ միաժամանակ տարբեր բնակավայրեր հրետակոծվել են։ Մարտական գործողություններ եղել են նաև հյուսիսային ուղղությամբ։ Մի քանի գյուղերի ուղղությամբ եղել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, նրանց դեմ պայքարը շարունակվում է։

«Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա, այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, կիրառելով հրետանի և անօդաչու սարքեր՝ հաջողության չեն հասել»,֊ասաց Ա. Հովհաննիսյանը։

Նրա խոսքով գյուղերի ուղղությամբ դիվերսիոն պայքարը շարունակվում է, հակառակորդը մոտենում է փոքր խմբերով։ 24-ժամյա ռեժիմով ոչ մեծ լարվածությամբ մարտական գործողությունները շարունակվում են։

Վերջում ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ պատերազմը որոշակիորեն փոխել է իր բնույթը, մեր զինված ուժերն այսօր նույն ուժգնությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում։ Այսօր էլ չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են դիմել՝ թողնելով որոշակի տեխնիկա։ Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական ու տեխնոլոգիական առավելությունը։ Նրա խոսքով՝ դրա պատճառներից են տեղանքն ու հայկական ԶՈՒ ստորաբաժանումների կիրառած հմտություններն ու փորձը։

Մեկնաբանություններ (1)

Jean
Bravo Hyer!! God Bless all of you!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter