HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Արցախի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին:

Արցախի նախագահի ֆեյսբուք գրառման մեջ ասվում է հետևյալը.

«Այսօր որոշում եմ կայացրել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ պատերազմի առաջին իսկ օրից սկսած մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:

Շնորհակալություն, պարոն գեներալ:

Պատի՛վ ունեմ:

Հ.Գ.

Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:  Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ի առավոտյան հայտնի դարձավ, որ մարտական խնդիր կատարելիս վիրավորվել է Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Այդ հանգամանքով պայմանավորված՝ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնում Ջալալ Հարությունյանին փոխարինել է գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter