
Պաշտպանության բանակի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են
Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես Ադրբեջանի զինված ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծել են Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ:
Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ արխիվային / hetq.am
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել