HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզաբանում է

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ցանկանում է պարզաբանում մտցնել Hetq.am կայքում ս.թ. մարտի 20-ին «ՎիվաՍել-ՄՏՍ-ն ինձ դատի է տալիս` ինձ խաբելու և իմ չօգտագործած ինտերնետի գումարը բռնագանձելու համար» վերնագրի ներքո լույս տեսած հոդվածի առնչությամբ: Հույս ունենք, որ հրապարակումը բջջային կապի ծառայությունների էության և իրավական դրույթների թյուրըմբռնման արդյունք է և ոչ` ընկերության բարի համբավը վարկաբեկելու փորձ:

Ի դեպ` բաժանորդը նաև վերը նշված հրապարակման հեղինակն է, որը լրագրողական էթիկայի տեսանկյունից արդեն իսկ ընդունելի չէ, քանի որ առկա է շահերի բախում, ինչը կարող է էականորեն ազդել փաստերը ներկայացնելու` հոդվածագրի օբյեկտիվության վրա: Մասնավորապես, հրապարակման մեջ կա հետևյալ պնդումը, որը չի համապատասխանում իրականությանը. «10787 դրամը ընկերությունն ուզում է բռնագանձել պայմանագրի ավարտից հետո ընկած ժամանակահատվածի համար, երբ ես չեմ օգտվել ընկերության ինտերնետ ծառայությունից»: Մեկ այլ պնդմամբ նշվում է. «Ի վերջո, 2011-ի նոյեմբերի 13-ին պայմանագիրն ավարտվեց…»:

Համաձայն ՀՀ օրենսդրության` պայմանագիրը դադարում է, երբ երկու կողմերը կամ հատուկ դեպքերում` մեկ կողմը համապատասխան ձևով որոշում է լուծել պայմանագիրը: Հետևաբար այն փաստը, որ բաժանորդը չի օգտագործում իր սարքը ծառայություններ ստանալու համար, դեռ չի նշանակում, որ պայմանագիրը դադարել է, իսկ օպերատորը դադարեցրել է ծառայությունների մատուցումը և չի կատարում համապատասխան քայլեր դրանց մատուցման համար: Բացի այդ, շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները (այսուհետ` Ընդհանուր պայմաններ) և ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում են պայմանագրի դադարեցման դեպքերը և կարգը: Եթե բաժանորդը պայմանագիրը լուծելու խնդրանքով դիմեր ընկերությանը, ընկերությունն այն կլուծարեր անմիջապես:

Բաժանորդի կողմից ծառայության մատուցման կասեցման մասին պաշտոնական դիմումը ընկերությանը ներկայացվել է 2011 թ. դեկտեմբերի 7-ին, այն բանից հետո միայն, երբ բաժանորդը ծանուցվել էր հաշիվը վճարելու անհրաժեշտության մասին:  Ավելին, 2011-ի նոյեմբեր ամսվա ընթացքում, տվյալների փոխանցման նշված քարտի միջոցով բաժանորդն օգտագործել էր 3 ԳԲ ինտերնետ: Պայմանագրի գործողության ընթացքում բաժանորդ Քրիստինե Աղալարյանի կողմից տվյալների օգտագործման միջին ամսական ծավալը կազմել է մոտ 2 ԳԲ:

Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի համար սահմանված ամսավճարը կախված չէ բաժանորդի կողմից ամսական սպառված ինտերնետի ծավալից: 8800 ՀՀ դրամը անսահմանափակ ինտերնետի համար ֆիքսված ամսավճար է` նախատեսված «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի բացառում, որ ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելիս իր ցանցում կարող էին տեղ գտնել որոշակի կարճատև խնդիրներ: Սա կապված է 2012-ին իրականացվող` ցանցի երկարաժամկետ զարգացման, վերազինման և ընդլայնման աշխատանքների հետ, որոնք թույլ կտան մեծացնել ցանցի թողունակությունը և բարելավել ծառայությունների որակը: Ցանցի վերջնական վերազինման աշխատանքները դեռևս շարունակվում են և նպատակ ունեն բացահայտելու և վերացնելու որոշ տարածքներում հաղորդակցության հետ կապված խնդիրները:

Օրենսդրության և Ընդհանուր պայմանների համաձայն` ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին մի քանի անգամ տեղեկացրել է այդ մասին և հայցել է նրանց ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար:

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժին

Մեկնաբանություններ (7)

Vanuhi Davtyan
Hargeli Arman,chtsankanalov otar internet tiruity veracel anhatakan harcupatasxani hartaki,klinem hakirch, asem, vor miaky cheq, um mankuc sovorecrel en te inchpes varvel erb shuny hachum e, avelin kan naev xorhurdner,te inchpes varvel dran hajordogh iravichaknerum. Ankeghts asats im togheri hasceatery henc duq cheiq,ete ushadir lineiq ays ev naxordogh hodvaci het kapvac “facebook”a”internetaxary” tohubohin,vstah em,vor kkiseiq im aprats tsavy. Chgitem inchic eq viravorvel, aravelevs ,erb pndum eq,vor dzer toghery karutsoghakan en, baic ete viravorvel eq,uremn naev dzez veraberogh ban eq tesel im gratsum. Aynuamenayniv, hamamit em dzez het aroghj qnnadatutyan karevorutyan harcum, parzapes vstah linenq,vor qnnadatutyunn iroq aroghj e.
Arman ST
Vanuhi Davtyan հույս ունեմ հայերեն կկարողանաս կարդալ: Սկսեմ նրանից, որ ճափորդում ոչ պակաս եթե ոչ ավել քան դուք: Այս պահին նույպես արտերկրում եմ: Չեմ ցանկանում ձեզ վիրավորել, սակայն դատելով ձեր գրածից և ՛՛հիանալի՛՛ մտքերից կարծիք կազմում եմ: Մանկուց ինձ սովորեցրել են, որ երբ շունը հաչում է պատք չի չորեքթատ դիրք ընդունել և հաչալ շան վրա: Իմ անունը Արման է ազգանունս Ստեփանյան, էլ. հասցես [email protected], այն ինչ շարադրել եմ իմ կարծիքն է, ու չի վիրավորել որև մարդու: Կազմակերպությունները բարելավվում են քնադատություններով, իսկ վիրավորել ինձ պետք չի, դուք վիվասելը չեք, ես շատ ընկերներ ունեմ այդ ընկերությունում աշխատող, իսկ տողերս կառուցողական են: Ես ուրախ եմ ձեր համար. որ գոհ եք վիվասելի աշխատանքից հավատացեք ես ամենա ուրախներից մեկը կլինեմ եթե այն կրկին սկսի վաելել բոլորիս համակրանքը: Վերանայեք ձեր բառերի շարադրումը ու ձեզ այլոցից խելացի մի համարեք, բուծիկների ձեր բիզնեսում պետք կգա, առողջ քննադատությունը օգտակար երևույթ է
Vanuhi Davtyan
Ays amenum kan mi sharqer tsavali keter: mardy uni xndir, ayl harc e , ardaratsi te voch,vory nrkayatsrel e. Aynpisi tpavorytyun e, vor Mauglii multi shakalneri nman vorosh mardik miangamits aritits ogtvum en ev hardzakvum`konkret depkum vivaceli vra`arants nuinisk teghekanalu te irakanum inch e eghel,kartses “ochek” havaqelu pes mi ban lini vomants hamar, vomanq el espes asats “varvats” commentner en anum, isk inch gitenq, migutse ed “varvats ”mardkanc depkern enpisinnen eghel vor operatory shat el chisht e eghel, dra hamar el “varvats”en???!!! Ete mard uni xndir, ain petq e parzel u lucel,voch te kaiqerum bambasel ,yes nuinpes baxvel em hents nuin xndrin, sakayn erb indz bacatretsin,vorqan el vor tsavali er, baic yndunetsi, inch arats,parzapes petq e zhamanakin ushadir linei,chem karogh naev uranal, vor indz naev mek ail aritov yndarajel en, u ankax amen inchic, lini da Orange te Viva ete xndir uneneam anmijapes irents het xndirs klutsem voch te espes urishi gratis hetevum taqnvac kbambasem ete iroq im npataky ed xndiry chunenaln e. Hamadzayn em, texnikapes vivan anteri che, baic de Orangen el mi ban che (Yes inqs ev VivaCeli ev Orangi internet bazhanord em, ashxatanqis vairum vivan e lav ashxatum, tany`Orange-y), baic da chi nshanakum, vor amen inch petq e tapel operatorneri vra, gortsi berumov yes hachax em champordum,u bnav chem karogh asel te artasahmanum pailun kap e trvum. Es boutique-neri tsantsi tnoren em u shat lav em haskanum inch asel e hachaxordametutyun u ed arumov shat urax em vor mer erkrum ka viva-I pes himnark u ed naev im drsi gortsynkerneri kartsiqn e. Myus koghmic el, urax em,vor verjapes ka mi himnark, vory baci en vor ir harkery lriv mucum e, mi ban el mer erkrin enqan e ogut talis,vor mer erkiry ski chi anum,voch el harkery chmutsogh u erkiry iskapes talanogh oligarxnern en anum baregortsutyan anvan tak tulapay talov u shat tsavali e, vor menq utogh uratsoghi pes espes enq artahaytvum, amota mez chi sazum,de ari u mi asa- mez chi hasnum voch mi lav ban,menq shat shut moranum enq lavy, Ay orinak hima yntrutynner en motenum, hetaqrqir e, ays nuin hamardzakutyuny kam erandy kogtagortsver mer ays userneri koghmits, mer antsyali,nerkayis u apaga iskakan grpogh-chrpoghnerin irents hasaneliq barerov vorakelu hamar, te qaghaqavari, parkesht ynkerutyun enq tesel u espes enq menq pahum. Baregortsutyuny kap chuni kap tramadrelu het, baic es ynkerutyan amen inchy, neraryal baregortsutynnery, himq en talis es ynkerytyany vstahelu u hamapatasxan harganqov motenalu u inqners mez mer varqum,xosqerum voroshaki baner tuil tal chtalu. Yes hima unem smsi xndir vivayis hamarits u Orange-i fleshkas el anjatvum e, baic chem shtapi vorakumner tal, smsi hamar zangel em 111,fleshkayi hamar el mail em grel Orange-in.
Arman ST
Անցած տարի ես Վիվասել-Մտս ից BlackBeryy հեռախոս գնեցի 235000 դրամով: Ամռանը ընտանիքիս հետ մեկնեցի Բաթում, իսկ այնտղ օդը խոնավ է ու հեռախոսի մեջ գտնվող իդիկատորը ֆիքսեց օդի խոնավությունը, բայց հեռախոսը նորմալ աշխատում էր: Ամիսներ հետո այն ուղղակի անջատվեց ու վերականգնել հնարավոր չեղավ: Վիվասելը ֆիքսեց ինդիկատորի արդյունքը, որը ոչ մի կապ չուներ փչանալու հետ: Ռալֆ Երիկյանին գրված դիմումը արցյունք չտվեց, քանզի նրանք անդրդվելի են և իրենց շահերը լավ գիտեն: Հասարակ քաղաքացին պաշտպանված չի իրավաբանների բանակ ունեցող այդ ընկերությունից: Հեռախոսը ես դեն նետեցի, նրա հետ նաև բոլոր այն պայմանագրերը որոնք կապում են ինձ այդ օպերատորին, հիմա բոլոր ինձ զանգահարողներին տալիս եմ այլ օպերատորի իմ համարը: Վիվսելը պետք է հասկանա, որ գործ ունի ընտրելու հնարավորություն ունեցող մարդկանց հետ, անցել են այն ժամանակները երբ մեր դրամների մի փոքրիկ մասը նվիրատվությունների վրա ծախսելով կարելի է վայելել համակրանք: Այսօր մի-միայն լավ ծառայություններ ապահովելով է կարելի գրավել: Պրն. Երիկյան Ձեր ընկերության տրամադրած կապը լավագույնը չի, անջատվում է Երևանի շատ փողոցներում երթևեկելիս: Շարժական ինտերնետը պատուհաս է, իսկ գնային քաղաքականությունը ի վնաս քաղաքացու: Մոտ են այն օրերը երբ հնարավոր կլինի պահպանել հեռախոսահամարը այն ընդգրկելով այլ օպերատոիր ցանցում, և այդ ժամանակ հաղթանակողի համբավ ունեցող Ձեր ընկերությունը կկորցնի քաղաքացուն պարտադրելու քաղաքականությունը: Եթե դուք հայցում եք մեր ներողամտությունը Ձեր թերացումների հարցում, ապա ասացեք խնդրեմ, որտեղ է Ձեր ներողամտությունը: Պաշտպանելով Ձեզ պայմանագրի կետերով մտածել էք արդյոք,որ մարդկանց անընդմեջ հիմարացնել հնարավոր չի: Հին խոսք կա ՛՛դժվար է ոչ թե հաղթելը այլ պահպանելը՛՛ իմ էլեկտրոնային հասցեն է [email protected] եթե հարկ համարեք պատասխանել
Հերմինե
,,Հարգելի,, ՎիվաՍել-ՄՏՍ, Դուք Ձեր մասին մտածելու փոխարեն, ինչ-որ փրփուրներից եք կախվում... Հիմա պարզաբանեմ... Նախ՝ 1. ոչ մի նմանատիպ պայմանագիր չի տրվում բաժանորդներին, ես ել եմ եղել բաժանորդ Ձեր չարաբաստիկ շարժական կապին, հիմա պայմանագիրն եմ դիտում, և ոչ մի տեղ չեմ տեսնում խզման մասին ինֆորմացիա:Ինձ տրվել է միայն մեկ տուղթ, որի նմանատիպը նյութի հեղինակն է ցույց տվել: Ասեմ ավելին՝ ինձ չեն ել բացատրրել ձեր ,,բարեխիղճ,, աշխատակիցները : Եթե ես չիմանայի մեկ այլ ձեզանից վառված իմ ծանոթից: Փառք աստծո հիմա ազատվել եմ այդ տանջանքներից, սպասումներից, թե երբ կբացվի սովորական մի էջ, ու վախից, որ իմ գործը ամբողջովին ջուրը չի լցվի: Յուրաքանչյուր իմ դժգոհւթյան, որ դիմել եմ 111 կամ գռասենյակ, ինձ պատասխանել են, թե շուտով կկարգգավորվի, և ինչ -որ անհասկանալի աշխատանքներ են կատարվում...... ես արդեն հոգնել եի և անգամ վերջին ամիսներին սկի չէի էլ օգտագործում: Դե ասեք, եթե Դուք օգտվեիք նման ծառայությունից, ինչքանով հաճելի կլիներ?? 2. Երբ նշում եք Հայաստանի օրենսդրությունը, աբա բարի եղեք գոնե նշել թե ինչ կետ է ասում դրա մասին, կամ որ կետը կասի, թե անորակ կապ տրամադրելու համար, եթե բաժանորդը ցանկանա խզի պայմանագիրը, ապա ինչի հիման վրա դուք՝ բարեխիղճ կապի ծառայություններ մատուցողներդ , ինչի հիման վրա չեք խզում, շատ լավ իմանալով թե ծածկույթը, թե ծառայության աշխատանքը? 3. 1-ին կետում ասեցի մի քիչ, բայց չընդարձակվեցի: Ուշադրություն դարձրեք նաև ձեր պերսոնալին, ինչի չեք հետաքրքրվում և պատճառը Ձեր մեջ չեք փնտրում? Կարդալով նա՝որդ նյութը, ոչ ոք չի մեղադրի բաժանորդին, ես ել նույնպես, բայանորդը պարտավոր չի իմանալու բոլոր նյուանսները, մատուցողն ե մեղավոր, թերի է տվել ինֆորմացիան, կան տրվել է ենպես, որ ընկերությանը լինի ձեռնատու? Բայց եդպես հոմ չի? Կարգի բերեք վերջապես ձեր ծառայությունները և բարձրացրեք սպասարկման որակը.... ու լավ հիշեք, մի թաքնվեք բարեգործությունների հետևում.... դա չի, որ կբարձրացնի ձեր համբավը և կունենաք շատ ավելի նվիրյալ բաժանորդներ և ստիպված չեք լինի նման դեպքերում կառչել փրփուրներից!!!!!!!!!!!!!!
AK
Karen jan, paymanagreri mej ket ka, hamadzayn vori, ete paymanagri avartic heto bajanord@ xzman dimum chi grum, apa ayn anjamket erkaracvum e.
Karen
Հարգելի Վահե Իշխանյան, խնդրում եմ պարզաբանել, թե ինչու է անհրաժեշտ ԴԻՄԵԼ ընկերությանը՝ դադարեցնել պայմանագիրը ժամկետի ավարտից հետո, այն դեպքում, եթե հստակ նշված է պայմանագի ժամկետը /12 ամիս/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter