
ՊՆ. ֆոսֆորը կարող է հանգեցնել ոսկորների վնասմանը և հյուսվածքների մահվան (տեսանյութ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է մի տեսանյութ՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից կիրառվող արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառման վտանգավորությունը։
«Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ:
Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել