HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Բեկ գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել։ 

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը, որի հետևանքով կան բռնկված հրդեհներ, որոնք այժմ մարվում են։

Ամփոփելով օրը` ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ այսօր տարբեր գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի ոչնչացումը շարունակվել է։

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, մի քանի տեղամասում դիակները հանելու պատրվակով՝ ծխածածկույթ ապահովելով, փորձել են դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի հայկական միջդիրքային տարածություններ։ Բայց հայտնաբերվել են և հեռահար հրետանու կրակով ոչնչացվել, հետ շպրտվել։

Իսկ վաղ առավոտյան Մարտունի քաղաքից դեպի հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել։ Դրա հետևանքով կորցրել են մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ, հետ են շպրտվել ելման բնագծեր։ Ողջ օրվա ընթացքում հայկական ստորաբաժանումները, հատկապես՝ հրետանային կրակով, շարունակել են թշնամու ուժի ոչնչացումը։

«Մարտերն ընթանում են, շատ ծանր և սաստիկ չեն։ Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը։ Շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս նույնիսկ հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում։ Այնպես որ վստահ եղեք՝ հաղթելու ենք»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Ա. Հովհաննիսյանը, անդրադառնալով Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի թիրախավորման, նշեց՝ այնտեղ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter