HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանի դեսպանությունների գլխավոր խնդիրը Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է

«Եվրոպական գործընկերների հետ թե' Բրյուսելում, թե' այլ մայրաքաղաքներում ամենօրյա կապի մեջ ենք, աշխատում ենք մի քանի ուղղությամբ` սկսած Արցախի անկախության ճանաչումից մինչև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում»: Նման հայտարարություն արեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը նոյեմբերի 5-ին խորհրդարանում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Փոխնախարարը խոսեց նաև Արցախի տեղահանված բնակչությանը տրամադրվող հումանիտար օգնության մասին` ընդգծելով, որ արտաքին գերատեսչությունն անում է հնարավորը, որ այդ օգնությունը լինի հասցեագրված և վերաբերի տեղահանվածներին, որոնց քանակը, նախարարի խոսքով, բավական բարձր է:

«Առաջիկա օրերին կվերջնականացվի այս գնահատականը փաստաթղթի ձևով, որը կօգնի մեզ տրամադրվող մարդասիրական օգնությունը դարձնել հասցեագրված ու ինստիտուցիոնալ, որ ոչ թե լինի էպիզոդիկ` ուտելիքի կամ տաք հագուստի տեսքով, այլ ինստիտուցիոնալ, որովհետև, այնուամենայնիվ, մեկ-երկու օրվա խնդիր չէ»,-ասաց փոխնախարարը:

Ավետ Ադոնցի խոսքով` թե' ԵՄ անդամ, թե' ոչ անդամ երկրների հետ բավական ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ արդյունքներ արձանագրելու համար: Հումանիտար օգնությունը, նախարարի խոսքով, հիմնականում տրամադրվում է Կարմիր խաչի միջազգային գրասենյակի միջոցով, վերջինիս գումար է փոխանցվում` անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար:

«Մենք կառաջարկենք այդ օգնությունը դարձնել ավելի հասցեագրված և անմիջական»,-ասաց Ադոնցը:

ԱԳ փոխնախարարի հավաստմամբ` Հայաստանի դեսպանությունների թիվ մեկ խնդիրն այսօր Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Փոխնախարարը խոսեց որոշ հաջողությունների մասին, որոնք հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով են, սակայն ընդգծեց` կան նաև նախնական պայմանավորվածություններ և բավական լուրջ քննարկումներ` որակական ավելի բարձր ակտեր կայացնելու: Այլ մանրամասներ Ավետ Ադոնցը չհաղորդեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter