HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. «Օտարերկրյա վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի հղի է նոր ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգով»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ ջիհադիստների տեղափոխումը կարող է հանգեցնել Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի ձևավորմանը։

«Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ներկայումս իրականացվում է Մերձավոր Արևելքի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որոնց ձեռքերը, ինչպես նշել ենք, թաթախված են արյան մեջ։ Խոսքը գնում է ծայրահեղականորեն տրամադրված վարձկանների մասին։ Նրանք հետևում են ջիհադականության գաղափարախոսությանը։ Այս ամենը չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել մեզ մոտ, քանի որ իրավիճակի նման հեռանկարով զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգով՝ այս անգամ արդեն Անդրկովկասում: Հիշեցնեմ, որ Ռուսաստանն այս մասին բացեիբաց հայտարարել է համապատասխան տեղեկությունները տիրապետելուն պես»,- հայտարարել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա վարձկանների թիվը մոտենում է 2000-ին։

Զախարովան նաև նշել է, որ պաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և գործնականում տարածաշրջանում առկա իրավիճակը բերել ապաէսկալացման։ 

«Մենք կոչ ենք անում կողմերին ծայրահեղ զսպվածություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչության ուղղությամբ հասցվող հարվածներից, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը: Անհրաժեշտ է գործնականում իրավիճակը բերել հրադադարի ռեժիմի, լարվածության ապաէսկալացման և բանակցությունների վերականգնման՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»,- նշել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ին և 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը քննարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, արտաքին գործերի նախարարի տեղակալի և նրանց արտասահմանցի գործընկերների հետ քննարկումների ժամանակ։ Միջազգային հանրության հերթական փորձը գտնելու շուտափույթ ելք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված դրամատիկ իրավիճակից, եղավ հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ»,- նշել է Զախարովան։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter